16/03/2011 12:29
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 100 ՄԼՐԴ ՀՀ ԴՐԱՄԸ
Առաջին անգամ ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկային պորտֆելը հատեց 100 մլրդ ՀՀ դրամի սահմանը, ինչն, ըստ բանկի տարածած հայտարարության, նշանակում է նոր նվաճումներ, նոր ծրագրեր, նոր ձեռքբերումներ: Բանկի վարկային պորտֆելի աննախադեպ ցուցանիշը խոսում է 15 տարվա աշխատանքի փայլուն արդյունքի մասին, որը հիմնված է բանկի և հաճախորդի փոխադարձ վստահության վրա:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակելու է պահպանել իր առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` առաջնորդվելով իր որդեգրած սկզբունքներով, համարձակ նախաձեռնություններով և միասին դեպի բարեկեցություն կայուն գաղափարով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
