29/03/2011 11:17
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ MIGOM ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից իջեցվում են Migom առանց հաշվի բացման միջազգային փոխանցման համակարգի սակագները: Ինչպես նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ` Migom համակարգի միջոցով հնարավոր կլինի գումար ուղարկել և ստանալ սկսած ընդամենը 0,4%-ից: Սույն թվականի ապրիլի 1-ից ավելանում է նաև մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափը.այն կկազմի 15,000 ԱՄՆ դոլար, 15,000 Եվրո և 590,000 ռուսական ռուբլի` նախկին 10,000 ԱՄՆ դոլարի, 10,000 Եվրոյի և 330,000 ռուսական ռուբլու փոխարեն: Նշենք, որ Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը: Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 9 թվից):
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
