Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
25/03/2011 20:34
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

“Ամերիա” ընկերությունների խմբի անդամ “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ՓԲԸ-ն 2010թ. դեկտեմբերի 21-ին հայտարարել էր Երևան քաղաքի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին սույն թվականի մարտի 14-ին: “Ամերիա” խումբը համոզված լինելով, որ քաղաքի ճարտարապետական տեսքին առնչվող յուրաքանչյուր հարց գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, անչափ կարևորում է այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը: Այդ իսկ նպատակով մրցույթի արդյունքների, ինչպես նաև հետագա գործընթացին առնչվող բոլոր մանրամասների վերաբերյալ հասարակությանը կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն: Մրցույթին ներկայացվել էր 16 աշխատանք` ճարտարապետական հետաքրքիր ու ամենատարբեր լուծումներով: Ներկայացված բոլոր աշխատանքները գտնվում են Ճարտարապետների միության սրահում և կցուցադրվեն մինչև ս.թ. մարտի 31-ը:
 
Մրցույթի արդյունքները գնահատող ժյուրիի կազմը ներկայացնում էին ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ, որոնց թվում և հեղինակավոր մասնագետներ արտերկրից, հարցին առնչվող պաշտոնատար անձինք, մասնավորապես.

• ՀՀ ճարտարապետների միության նախագահ /ժյուրիի նախագահ/ Մկրտիչ Մինասյանը,
• Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը
• ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը
• ՀՀ մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը
• Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախագահ Լևոն Վարդանյանը
• Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողահատկացումների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը
• ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը
• միջազգային փորձագետ-ճարտարապետ Ալան Դարոնյանը Ֆրանսիայից
• միջազգային փորձագետ-ճարտարապետ Տիմ Ֆլինը Միացյալ Թագավորությունից
• տեխնիկական խորհրդատու Էնդրյու Վիքսոմը ԱՄՆ-ից
• “Ամերիաբանկ” ՓԲԸ Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը
• “Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի” ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանը:

Մրցույթին մասնակցած աշխատանքներն անաչառ և անկողմնակալ գնահատելու նպատակով` դրանք ներկայացվեցին ժյուրիի անդամներին անանուն: Ժյուրիի անդամները մանրամասն ուսումնասիրեցին յուրաքանչյուր աշխատանք և ամփոփ արդյունքները ներկայացնող փակ ծրարները բացեցին անմիջականորեն մրցույթի մասնակիցների ներկայությամբ: Քննարկման արդյունքում ժյուրին կայացրեց համատեղ որոշում` առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ:

Երկրորդ մրցանակին արժանացավ “Արխ կոոպ” ճարտարապետական արվեստանոցը, տնօրեն` Գարեգին Եղոյան, հեղինակային խումբ` Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան: Երրորդ մրցանակին արժանացավ “Հայնախագիծ” ԲԲԸ-ի Սարգիս Սարդարյանի ճարտարապետական արվեստանոցը, հեղինակային խումբ`Սարգիս Սարդարյան, Ռուզաննա Մամյան, Անի Վերանյան, Անահիտ Հայրապետյան:

Գլխավոր մրցանակներից բացի սահմանվել էր նաև երկու խրախուսական մրցանակ մրցույթում չորրորդ և հինգերորդ արդյունքները ցուցաբերած մասնակիցների համար:Չորրորդ խրախուսական մրցանակին արժանացավ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ն, տնօրեն` ՍիրեկանՕհանյան, հեղինակային խումբ` Գագիկ Հովհաննիսյան, Տիգրան Հակոբյան: Հինգերորդ խրախուսական մրցանակին արժանացավ “Կետ արքիթեքթ” ՓԲԸ-ն, հեղինակային խումբ` ճարտարապետներ Սոնա Մանուկյան, Անի Ավագյան, Նարեկ Թորոսյան, Դերենիկ Բաղրամյան, Օնիկ Մինասյան, Մերուժան Մինասյան, կոնստրուկտոր` Վրեժ Ասատրյան:

Այսօր` մարտի 25-ին, Ճարատարապետների միության շենքում տեղի ունեցավ Երևան քաղաքի Վ.Սարգսյան, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Բոլոր հաղթողներին շնորհվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:

Քանի որ առաջին մրցանակ չի շնորհվել, ժյուրին որոշում է ընդունել ավելացնել դրամական պարգևների գումարը առաջին տեղի մրցանակային ֆոնդից: Այսպիսով շնորհվել են հետևյալ մրցանակները.
երկրորդ մրցանակ` 2,500,000 ՀՀ դրամ
երրորդ մրցանակ` 1,500,000 ՀՀ դրամ
երկու խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրը 750,000-ական ՀՀ դրամ:

“Ամերիա” խումբը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին` ներկայացրած հետաքրքիր մտահղացումների, նոր գաղափարների համար, որոնք քննարկվելու են ամենայն մանրամասնությամբ: “Ամերիա” խումբը բազմաֆունկցիոնալ համալիրին առնչվող հետագա գործընթացի և շինարարական աշխատանքների հետ կապված համապատասխան որոշման վերաբերյալ հասարակությանը կներկայացնի ամբողջական տեղեկատվություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08