11/02/2011 15:11
«ԱՄԵՐԻԱ» ՓԲԸ-Ն ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի /ՀՎԷԷՀ/ պատվերով հաջողությամբ իրականացրեց նոր ստեղծվող էներգետիկայի ոլորտում մասնագիտացված ՈՒՎԿ գործարար ծրագրի մշակումը և հիմնադիր փաստաթղթերի կազմումը, Հիմնադրամի ռազմավարական ծրագրի, հնգամյա գործարար ծրագրի, ներքին գործառնական ձեռնարկի մշակումը, ինչպես նաև աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի ներդնումը:
Ըստ էության, ծրագիրն իրենից ներկայացնում է բազմակողմանի և համալիր միջոցառումների ամբողջություն, մասնավորապես` իրավական դաշտի ուսումնասիրություն, նորմատիվ փաստաթղթերի մշակում և նախապատրաստում, ներքին կանոնակարգերի, ուղեցույցների, հրահանգների և այլ փաստաթղթերի մշակում, բիզնես գործընթացների և դրանց նկարագրությունների, մարդկային ռեսուրսների կառավարման համար կիրառվող փաստաթղթերի, ռազմավարական փաստաթղթի, գործարար միջնաժամկետ ծրագրի մշակում: Ծրագիրը ներառել է հիմնական երեք ուղղություն` քաղաքական խորհրդատվություն, գործարար խորհրդատվություն,ինստիտուցիոնալ զարգացման օժանդակություն:
Ծրագրի շրջանակներում ստացված արդյունքներն ամփոփվեցին հիմնադրամի ողջ անձնակազմի հետ: Դրանք քննարկելու նպատակով սույն թվականի փետրվարի 4-ին և 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը “Ամերիա” ՓԲԸ մասնագետների հետ համատեղ կազմակերպեց արտագնա հանդիպում, որի ընթացքում “Ամերիա” ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության մասնագետների կողմից մանրամասն ներկայացվեցին կատարված աշխատանքները, քննարկվեցին ռազմավարության հիմնական դրույթները, դրանցից բխող հնգամյա գործարար ծրագիրը, ներքին կանոնակարգերը, ինչպես նաև աշխատակիցների կատարողականի գնահատման համակարգի սկզբունքները:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի կողմից արձանագրվեց, որ ստացված արդյունքները գոհացուցիչ են, իսկ դրանց արդյունավետ կիրառման դեպքում կշահի ինչպես Հիմնադրամը, այնպես էլ նորաստեղծ ունիվերսալ վարկային կազմակերպությունը:
Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման և բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24
14:47 13/12/24
14:35 13/12/24