Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
04/11/2010 16:24
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Ամերիաբանկը  100 տարվա պատմության կապակցությամբ շարունակում է 100 անակնկալների շարքը: Այս անգամ անակնկալները վերաբերվում են բանկային նոր ծառայություններին, որոնք գործարարների համար ֆինանսավորման աննախադեպ հնարավորություններ են ընձեռում` գրավը փոխարինել պայմանագրով: Ամերիաբանկի 100 անակնկալների շարքից այս նոր բանկային ծառայությունները բանկի ներկայացուցիչներն այսօր ներկայացրեցին հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում:  «Ամերիաբանկ» ՓԲԸ  կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի պարզաբանմամբ` Ամերիաբանկն այսօրվանից առաջարկում է ֆինանսավորման երկու նոր գործիք` գնման պատվերի ֆինանսավորում /ԳՊՖ/ և դասական ֆակտորինգ:

Գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու համար և անհրաժեշտ գրավ` վարկ ստանալու համար: Առաջարկվող այս նոր ֆինանսավորման համար որպես հիմնական ապահովվածության միջոց հանդիսանում է ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը: Մատակարարը կնքելով պայմանագիր, շնորհիվ ֆինանսավորման այս նոր գործիքի, կարող է հոգալ տվյալ պատվերի կատարման հետ կապված այնպիսի ծախսեր, ինչպիսիք են հունքի և կիսաֆաբրիկատների ձեռքբերման, ենթակապալառուների աշխատանքների կատարման վճարման, մաքսային և հարկային, բեռնափոխադրման, տեստավորման, ապահովագրական ծախսերը, պատվերի կատարման երաշխիքների տրամադրումը և այլ ծախսեր, որոնք կապված են պատվերի հետ:

Գնման պատվերի ֆինանսավորումը հնարավորություն է տալիս ստանալ դեբիտորական պարտավորություններից ավել գումար, նվազագույնի հասցնել պահուստների ձևավորման և լոգիստիկայի ծախսերի նպատակով սեփական միջոցների օգտագործումը, տնօրինել գործունեության սեզոնային կամ անսպասելի աճի համար անհրաժեշտ ռեսուրսները, ստանալ մատակարարներից զեղչեր կամ բոնուսներ` կանխավճարով հումքի կամ ապրանքների գնման շնորհիվ, ստանալ կազմակերպության դեբիտորական պարտավորությունների գնահատման և կառավարման ծառայություն: Այս ֆինանսական գործիքի շրջանակներում Ամերիաբանկն առաջարկում է մինչև 75% ֆինանսավորում` տարեկան 16% տոկոսադրույքով: Ֆինանսավորումն իրականացվում է ինչպես ՀՀ դրամով, այսպես էլ դոլարով և եվրոյով:

Ինչ վերաբերում է դասական ֆակտորնգին,  Լևոն Արևշատյանը նշեց, որ այս նոր ծառայության շրջանակներում Ամերիաբանկը մատակարար կազմակերպություններին առաջարկում է ֆակտորինգային նոր ծրագիր, որի ներքո Բանկը պատրաստ է ձեռք բերել իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարելով մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը. զեղչատոկոսը` սկսած տարեկան  14%-ից: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ դրամով:

Ի տարբերություն ֆինանսավորման այլ գործիքների, դասական ֆակտորինգի դեպքում ապահովվածության միջոց են հանդիսանում մատակարարի և գնորդի միջև կնքված պայմանագիրը և մատակարարված ապրանքների/ծառայությունների ընդունումը հավաստող փաստաթղթերը:

Առաջարկվող ֆակտորնգն ունի մի շարք առավելություններ` այն մատակարարի համար ընձեռում է վաճառքի ծավալների մեծացման հնարավորություն, գնորդի կողմից վճարումների ուշացման և չվճարման ռիսկերը փոխանցում է Բանկին, մատակարարը ստանում է դեբիտորական պարտավորության հավաքագրման և կառավարման հնարավորություն, նա նաև հնարավորություն ունի  ապրանքը/ծառայությունը գնորդին մատակարարելուց հետո վճարումը Բանկից ստանալ անմիջապես` չսպասելով գնորդի վերջնահաշվարկի ժամկետներին:

Միաժամանակ գնորդ կազմակերպությունը ստանում է վճարման ժամկետի միջինում մինչև 4 ամիս հետաձգման հնարավորություն, մեծացնում է գնումների ծավալները, նվազագույնի է հասցնում պատվիրված ապրանքի/ծառայության մատակարարման ուշացումները և անորակ ապրանքի ստացման ռիսկը, արագացնում միջոցների շրջանառելիությունը:

Բանկը կարող է վճարել ստորև ներկայացված ընկերություններին մատակարարված ապրանքի/ծառայության դիմաց.

1   “ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ” ՓԲԸ

2.  “ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ” ՓԲԸ

3.  “ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ” ՓԲԸ

4.  “ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ” ՓԲԸ

5.  ”ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ  ԿՈՄԲԻՆԱՏ”  ՓԲԸ

6.  “ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԷԼԵԿՏՐԱԿԱՆ  ՑԱՆՑԵՐ” ՓԲԸ

7.  ”ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ” ՓԲԸ

8.  “ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ” ՓԲԸ

9.  “ՀԱՐԱՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹԳԾԵՐ”  ՓԲԸ

10. “Ղ-ՏԵԼԵԿՈՄ” ՓԲԸ

11. “ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱ”՚ ՓԲԸ

Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆինանսավորման այս նոր գործիքները գործարարների համար մեծ հնարավորություններ են ստեղծում իրենց գործունեության զարգացման և մրցունակության բարձրացման համար:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98