Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
22/07/2010 16:24
Կիսվել

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ՄԻԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Մոտեցավ իր տրամաբանական ավարտին «Ամերիբանկ» ՓԲԸ-ի  և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի միացման գործընթացը: Հատկանշական է, որ ՀՀ բանկային համակարգում սա առաջին անգամն է, երբ տեղի է ունենում բանկերի միաձուլում: Ինչպես այսօր` հուլիսի 22-ին, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման արդյունքների ներկայացման նպատակով հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում նշեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` այս երկու բանկերի միացման գործընթացը սկզբնապես նախատեսված էր ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը, սակայն բանկերի միացման գործընթացը կազմակերպող աշխատանքային խմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև ՀՀ ԿԲ ներկայացուցիչների աջակցությամբ, գործընթացը վերջնականացվեց հունիսին: 
 
ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի հունիսի 16-ի թիվ 134 Ա որոշմամբ հաստատել և գրանցել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի  նախագահի հունիսի 25-ի թիվ 1/655Ա որոշման համաձայն գրանցվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված երկու բանկերի բաժնետերերի 17.05.10թ. արտահերթ ընդհանուր ժողովի կողմից: Բանկերի միացման արդյունքում դադարեցվել է «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենի տեղեկացմամբ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի միացման գործընթացում օգտագործվել են նաև ՀՀ ԿԲ վարկային միջոցները: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի բանկային համակարգում միաձուլման գործընթացները քաջալերելու նպատակով հայտարարել էր վարկային գիծ տրամադրելու իր պատրաստակամության մասին: Կենտրոնական բանկը հայաստանյան բանկերի միաձուլման դեպքում վերջիններիս, անհրաժեշտության դեպքում, որպես աջակցություն տրամադրում է վարկային գծի` միաձուլված կապիտալի մինչև 30 տոկոսի չափով և մինչև 3 տարի ժամկետով:

Նշենք նաև, որ բանկերի միացման արդյունքում «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների 90%-ը դարձել են վերակազմավորված նոր բանկի աշխատակիցներ: Ներկայումս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների թվաքանակը կազմում է 328 մարդ:  

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58