Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՍԿՈՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
27/01/2011 10:40
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՍԿՈՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ

Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի  ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում: Այն նախատեսված է ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլ նաև ավելացնել դրանք` միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:

Ոսկով մետաղական հաշիվն ունի նաև մի շարք այլ առավելություններ` այն հնարավորություն է տալիս նվազեցնել անկայուն ֆինանսական շուկայի, մասնավորապես, արժույթների փոխարժեքների տատանման ազդեցությունը: Ինչպես ցույց տվեց վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը, ոսկին շարունակում է հանդիսանալ առաջատար և գրավիչ ֆինանսական գործիք` հատկապես ֆինանսական շուկաների անկայուն իրավիճակներում:

Ի տարբերություն ֆիզիկական տեսքով ոսկու, առարկայազուրկ մետաղական հաշվում պահվող անկանխիկ ոսկին չունի անվտանգ պահպանման, կորստի կամ վնասման խնդիր, ինչպես նաև ոսկու հարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգ: Անկանխիկ ոսկին ապահովում է իրացվելիության բարձր մակարդակ, քանի որ հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ վաճառել ոսկին բանկին` այդ պահին գործող փոխարժեքով և ստանալ իր գումարը:

Ամերիաբանկում մետաղական հաշիվները բացվում են առանց միջնորդավճարի, և հաշվի նվազագույն մնացորդի պահանջի, չկա գումարների և ժամկետների սահմանափակում: Հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց  ոսկու այլ անհատական տվյալների:

Ամերիաբանկը ոսկու գնանշումն իրականացնում է գրամով և իր ինտերնետային կայքում օրական կտրվածքով հրապարակում է տվյալներ ոսկու գնանշման մասին, որը փոփոխվում է` կախված միջազգային շուկաներում ոսկու գնի փոփոխությունից:

Առաջարկելով ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման ծառայությունը` Ամերիաբանկն ընդլայնում է իր հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակը` ապահովելով միջոցների տեղաբաշխման ևս մեկ այլընտրանքային տարբերակ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08