03/02/2011 17:48
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-Ն ԿԱՎԵԼԱՑՆԻ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ԵՎ POS-ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թ.-ին կավելացնի բանկոմատների թիվը՝ հասցնելով դրանք 58-ի, իսկ POS-տերմինալների թիվը կհասցնի 170-ի՝ 2010 թ.-ի վերջի, համապատասխանաբար, 45-ի և 128-ի համեմատ: Այս մասին տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունը սրընթաց կերպով կզարգանա:
«Արդեն հիմա Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան բուռն զարգացման փուլում է բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա հաստատվում է և քարտերի էմիսիայի ծավալների, և գործարքների ծավալների կտրուկ ավելացմամբ, ինչպես նաև Հայաստանի բանկերի կողմից վերջերս ներդրված քարտերի գծով նոր ծառայություններով», – նշեց նա:
Խաչատրյանը նաև հաստատեց փորձագետների այն կանխատեսումները, թե 2011 թ.-ին կշարունվակի դեբետային քարտերի թողարկման և սպասարկման համար բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների նվազման միտումը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
