Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է «ՀՈՍԹԻՆԳ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՑ ՀԱՄԱՐ
01/02/2011 14:40
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է «ՀՈՍԹԻՆԳ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՑ ՀԱՄԱՐ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար “Հոսթինգ” ծառայության փորձնական կոմերցիոն շահագործման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին “ԱրմենՏել” ընկերության հոսթինգ- պլատֆորմի վրա տեղադրել իր կայքը` դոմենի սեփական անունով: Կախված ընտրված սակագնային փաթեթից հաճախորդին տրվում է` սերվերի սկավառակի վրա որոշակի տիրույթ, մուտքի
հնարավորություն (URL-hosting.beeline.am համապատասխան Login և գաղտնաբառ), սերվերի ադմինիստրացիա, սերվերի կարգավորումների և կոնֆիգուրացիաների միջոցներ, փոստային արկղեր և այլն:

«ԱրմենՏել ընկերությունը որպես ազգային օպերատոր և Հայաստանի խոշորագույն ինտերնետ մատակարար կատարում է իրական քայլեր տեղական վեբ-կայքեր մշակողներին աջակցելու համար: Վստահ եմ, որ մեր առաջարկը կօգնի ազգային բովանդակության զարգացմանը, դյուրին կդարձնի տեղեկատվության հասանելիությունը հայ օգտվողների համար և կբարձրացնի ինտերնետ կապի հուսալիությունը երկրում», – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայության շրջանակում նախատեսված է 5 սակագնային փաթեթ. Small, Medium, Office, Extra և Professional, որոնք փորձնական կոմերցիոն շահագործման ընթացքում տրամադրվում են անվճար: Small սակագնային փաթեթին միանալիս հաճախորդին տրամադրվում է 50 ՄԲ սկավառակային ծավալ, Medium-ի դեպքում` 100 ՄԲ, Office` 300 ՄԲ, Extra` 500 ՄԲ, Professional` 1 ԳԲ: Բոլոր սակագնային փաթեթներում նախատեսված է. հաճախորդի կողմից ամբողջական պահուստային պատճենման, ինչպես նաև կայքի հաճախելիության վիճակագրությանը ծանոթանալու հնարավորություն, դոմենների և ենթադոմենների, MySQL տվյալների բազաների, փոստային արկղերերի տրամադրում և այլն: Ծառայության գործառույթները ներառում են նաև DNS, SSL-արձանագրության, FTP հասանելիություն, Java Applications և այլ հնարավորություններ:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: 


“Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին “Վիմպելկոմ” ԲԲԸ և "Киевстар”-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով “ Վիմպելկոմ Լթդ " հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց “ Վիմպելկոմ Լթդ "-ի:


“Վիմպելկոմ” ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: “Վիմպելկոմ”-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08