Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՖԻՔՍՎԱԾ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
19/05/2011 10:58
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՖԻՔՍՎԱԾ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված հեռախոսակապին միանալու նոր հնարավորության մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձիք կարող են միացման վարձը վճարել 12 ամսվա ընթացքում` հավասար մասերով:   

«Լարային ենթակառուցվածքում իրականացրած զգալի ներդրումների շնորհիվ «ԱրմենՏել» ընկերությունն ավարտում է Երևան քաղաքի թվայնացումը, ավելացնում շրջաններում թվային ԱՀԿ-ների քանակը: Մեր նոր առաջարկն ավելի մատչելի կդարձնի քաղաքային հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետ-հասանելիության ծառայությունները` Հայաստանի ինտերնետ-կապի առաջատար օպերատորից», – ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline ֆիքսված հեռախոսային ցանցին միացման վճարը կազմում է 12000 դրամ ֆիզիկական անձանց համար և 14400 դրամ` իրավաբանական անձանց համար: Փուլային վճարման տարբերակից կարող են օգտվել Երևանի և բոլոր մարզերի բնակիչները:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88