Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ «BARCAMP ԵՐԵՎԱՆ 2011»
20/04/2011 12:46
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ «BARCAMP ԵՐԵՎԱՆ 2011»

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հանդես կգա որպես «BarCamp Երևան 2011» երրորդ «չկոնֆերանսի» կորպորատիվ հովանավոր, որը տեղի կունենա հունիսի 4-5 Երևանում: «BarCamp Երևան 2011» կոչված է ինտերնետ միջավայրում աշխատող, նոր մեդիաներ և Web2.0 նախագծեր ստեղծող մարդկանց միացնելուն, նվիրված է նրանց գաղափարներին և նորարարություններին: BarCamp-ի շրջանակում քննարկումներն ընթանում են զեկույցների և ներկայացումների ձևաչափով: Մասնակիցները ոչ ֆորմալ մթնոլորտում կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և զագվածային լրատվության ոլորտում նորագույն միտումներն ու նվաճումները: 

Ակնկալվում է, որ այս տարի «BarCamp Երևան 2011» նախագծին կմասնակցի շուրջ 1000 հյուր, ՏՀՏ ոլորտի ընկերությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «BarCamp Երևան 2011» մասնակցելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրել է հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշևին (http://mi3ch.livejournal.com/), «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաևին, Ռուսաստանում Beeline  PR-մենեջեր Եկատերինա Տուրցևային: 

«ԱրմենՏել ընկերությունը գործում է Հայաստանի կապի բնագավառի բոլոր ոլորտներում` կիրառելով ամենաժամանակակից սարքավորումներն ու տեխնոլոգիաները, և մեզ համար, որպես միասնական օպերատորի և շուկայի առաջատարի, շատ կարևոր է քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտի նշանակալից իրադարձությունները մեր ծառայություններն օգտագործողների և շուկայի փորձագետների հետ: BarCamp-ը հիանալի հնարավորություն է քննարկելու այս ամենն անկաշկանդ մթնոլորտում»,-  նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«BarCamp-ը դարձավ ավանդական և շատ սպասված միջոցառում: Երևանում այն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է: Դա պայմանավորված է  ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության կտրուկ աճով: Բացի այդ, այս անգամ միջոցառմանը կմասնակցեն հյուրեր Հայաստանից և արտասահմանից», – նշեց «BarCamp Երևան 2011» կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

BarCamp-ի կոնֆերանսները բաց են բոլոր ցանկացողների համար: «BarCamp Երևան 2011» տեղի կունենա հունիսի 4-5 Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: «BarCamp Երևան 2011»-ի գործընկերներն են Հայաստանում BarCamp շարժման նախաձեռնող` «Մամուլի աջակցության Ինտերնյուս» ՀԿ և Deem Communications ընկերությունը:  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ»-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada («Wind Mobile») ընկերության բաժնետիրական կապիտալում: «ՎիմպելԿոմ Լթդ» իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy». «ՎիմպելԿոմ Լթդ» բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69