ՊԱՐՏԱՏՈՄՍԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» ՓՈՐՁԸ
Հուլիսի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած ԱՊՀ եւ Բալթյան երկրների 7-րդ պարտատոմսային կոնգրեսին, որն անցկացվել է «Ճգնաժամի եւ հետճգնաժամային ժամանակահատվածում տարբեր երկրների կորպորատիվ պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակը, ներդրողների եւ էմիտենտների սպասումները» խորագրի ներքո իր մասնակցությունն է ունեցել նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ:
Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության գործունեությունը կորպորատիվ պարտատոմսերի շուկայում որպես էմիտենտ, ընկերության ներդրումային գործունեությունը, եւ կապիտալի շուկայից փոխառու միջոցների ներգրավման փորձը:
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարբեր ֆինանսական կառույցների, ինվեստիցիոն ընկերությունների ներկայացուցիչներ: