ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2011Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 4390-ՈՎ
2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 617 247 բաժանորդ: «ՀայՌուսգազարդ» ընկերության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4390-ով, այդ թվում 911-ը՝ հունիս ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է վեց ամիսների արդյունքներով:
Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 566 044 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 8988-ը՝ ս.թ. հունիս ամսին: