ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿՍԱՀՄԱՆՎԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին «ՀայՌոագազարդ» ՓԲԸ գազատրանսպորտային և գազաբաշխիչ համակարգերում կայուն ռեժիմների ապահովման, հանրապետության բնակչությանը եւ գազասպառողներին անվտանգ ու անխափան գազամատակարարման նպատակով ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վ.Հարությունանը հրաման է ստորագրել 2010թ. դեկտեմբերի 31-ի ժամը 09.00-ից մինչև 2011թ. հունվարի 7-ի ժամը 09:00 «ՀայՌոագազարդ» ՓԲԸ վարչական ապարատում շուրջօրյա հերթապահություն սահմանելու մասին:
Շուրջօրյա խստացված ռեժիմով կաշխատի նաեւ «1-04» վթարա-կարգավարական ծառայությունը: