Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ASHIB-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
13/05/2011 17:42
Կիսվել

ASHIB-Ը ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՎՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Արդշինինվեստբանկը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ առաջինը ստորագրեց համագործակցության պայմանագիր` սուբսիդավորվող տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստբանկից` այսօր արդեն սկսվել է ակտիվ վարկավորման գործընթացը, ձևակերպվել է ընդհանուր թվով 11 վարկ` ավելի քանի 8 մլն ՀՀ դրամի չափով:

Արդշինինվեստբանկը գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը այսօր կնքված համապատասխան պայմանագրի համաձայն, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվեն 4-ից 6 տոկոսի չափով:  Վարկերը տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին սերմերի, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն, ինչպես նաև այգեգործական և անասնապահական աշխատանքներ կազմակերպելու, նոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և այլ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կ. Գևորգյանի խոսքերով. «Այսօր Արդշինինվեստբանկի գործունեության գերակա ուղղություններից է նաև բանկային մանրածախ ծառայությունների ընդլայնմանը և զարգացմանն ուղղված աշխատանքները: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի որպես կայուն և վստահելի բանկի վարկանիշն օգնել է, որպեսզի մեր բանկն ընդգրկվի գյուղվարկավորման սուբսիդավորման ծրագրում: Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզ աջակցել գյուղական բնակավայրերի և գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը»:

Արդշինինվեսբանկն ունի 55 մասնաճյուղ` 49-ը ՀՀ-ում, 6-ը` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:  Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46