04/03/2011 16:59
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ BEELINE «ԳԵՂԵՑԻԿ» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ 2011թ-ի մարտի 5-ից 8-ը ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline բջջային ցանցի “գեղեցիկ” հեռախոսահամարներ կես գնով: Այդ օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում “արծաթե” համարի արժեքը կկազմի 2500 դրամ, “ոսկե” համարի` 30000 դրամ, իսկ “պլատինե” համարի` 70000 դրամ:
«Գեղեցիկ հեռախոսահամարները որպես նվեր բավական մեծ պահանջարկ ունեն, և մենք որոշել ենք շարունակել այն ավանդույթը, ըստ որի տոն օրերին Beeline “արծաթե”, “ոսկե” կամ “պլատինե” համարը կարելի է գնել կես գնով», – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ “գեղեցիկ” հեռախոսահամար:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
Արծաթ
864.36
-37.85
17:17 29/05/26
