BEELINE – ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ
Ինչպես Բիզնես 24-ին տեղեկացրեցին ԱրմենՏել ՓԲԸ-ից այսուհետ Beeline-ի բաժանորդները կարող են վճարում կատարել ԱրմենՏել ՓԲԸ («Beeline» ապրանքանիշ) բջջային և ֆիքսված հեռախոսակապի համարների համար` չհեռանալով համակարգչից: Վճարումը հնարավոր է իրականացնել MasterCard բանկային քարտի կամ Tandem և ArCa վճարային համակարգերի վիրտուալ քարտերի միջոցով: Վճարման ձևերին ծանոթանալու համար կարող եք այցելել www.beeline.am