BEELINE – «3-ՐԴ ՍԵՐՈՒՆԴ» ՍՏԱԺԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
«Արմենտել» ՓԲԸ-ից (Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ մեկնարկել է «Beeline» «3-րդ սերունդ» ստաժավորման 2009թ. ծրագիրը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի նպատակն է ներգրավել խոստումնալից երիտասարդներին, ինչը հնարավորություն կընձեռի աճեցնել աշխատակազմը` համաձայն Ընկերության կորպորատիվ ստանդարտների, և ստեղծել ամուր հիմքեր ապագա հնարավոր աշխատատեղերի համալրման համար:
Ծրագրին մասնակցելու նպատակով հրավիրվում են լավագույն ԲՈՒՀ-երի ավագ կուրսերի (առնվազն 3-րդ կուրսի) ուսանողներ: Ծրագրի շրջանակներում ներգրավվում են ընկերության ֆինանսական, վաճառքի, ցանցերիշահագործմանև ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինությունները:
Ստաժավորում անցնող յուրաքանչյուր ուսանողին մենք առաջարկում ենք ստաժավորման ծրագրի անհատական պլան և նշանակում ուղղորդող: Ուսանողները մասնակցելու են Ընկերության ընթացիկ նախագծերին, ինչպես նաև ներգրավված են լինելու բիզնեսի համապատասխան ուղղություններով իրականացվող հետաքրքիր գործնական գործընթացներում:
Ստաժավորման ծրագրի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ուսանողները հնարավորություն կստանան ձեռք բերել աշխատանք` երկարաժամկետ հիմունքներով: