Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ «ԻՆՏԵՐՆԵՏ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ» ԱԿՑԻԱՆ
08/12/2010 11:03
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ «ԻՆՏԵՐՆԵՏ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ» ԱԿՑԻԱՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար “Ինտերնետ գրասենյակում և ամենուր” ակցիայի մեկնարկի մասին: “Hi-Line 512”, “Hi-Line 1024” կամ “Hi-Line 2048” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթին միացող իրավաբանական անձիք կարող են անվճար ստանալ USB-մոդեմ, միացում շարժական ինտերնետի “Բազային” սակագնային փաթեթին` անվճար ամսեկան ծավալով:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերությունից` առաջին տարվա ընթացքում բաժանորդին տրամադրվող շարժական ինտերնետի անվճար ծավալը համըկնում է Hi-Line ծառայության նրա սակագնային փաթեթով նախատեսված թողունակության թվի հետ: Այսպես, օրինակ, “Hi-Line 2048” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի բաժանորդը ստանում է տարեկան 2048 ՄԲ շարժական ինտերնետի անվճար ծավալ, այսինքն ամիսը 171 ՄԲ:

Այն իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են “Hi-Line” ծառայության բաժանորդներ կարող են օգտվել նոր առաջարկից` վերակնքելով “Hi-Line” ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթի ավելի բարձր թողունակությամբ պայմանագիր:

«Հանդիսանալով կապի ինտեգրված օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իրավաբանական անձանց որակյալ և շահավետ ինտերնետ–հասանելիություն` լարային և անլար տեխնոլոգիաներով: Սա գործարարներին հնարավորություն կընձեռի մշտապես մուտք ունենալ համաշխարհային սարդոստայն` լինելով կապի մեջ հաճախորդների և գործընկերների հետ«, – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է հրաժարվել շարժական ինտերնետի ծառայությունից պայմանագրի կնքմանը հաջորդող 10 օրվա ընթացքում` USB-մոդեմը վերադարձնելու, ինչպես նաև անվճար տրամադրված մեգաբայթերը գերազանցող օգտագործված ծավալի դիմաց վճարելու պայմանով: Նշված ժամկետի ավարտից հետո հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է USB-մոդեմի և անվճար սահմանաչափը գերազանցող օգտագործված ծավալի արժեքը: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամիսների  ընթացքում բաժանորդը կարող է անցում կատարել դեպի ավելի բարձր թողունակությամբ “Hi-Line” ծառայության “Նախընրտելի” սակագնային փաթեթներից որևէ մեկը, ինչպես նաև փոխարինել շարժական ինտերնետի “Բազային” սակագնային փաթեթը  “Գիշերային” կամ “Անսահմանափակ” հետվճարային սակագնային փաթեթով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52