09/03/2011 16:32
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԴԵՊԻ ՀՀ ԱՅԼ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ` ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳՆՈՎ
“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Մերոնք” մարզային կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`
սակագնային փաթեթը Երևանից դուրս գտնվող բաժանորդին թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց միասնական սակագնով` 19.99 դրամ/րոպե և ուղարկել SMS-հաղորդագրություններ դեպի տեղական բջջային ցանցեր 9 դրամով:
«Մենք առաջարկում ենք պարզ և հասկանալի սակագնային փաթեթ, որն ընձեռում է հնարավորություն աննախադեպ ցածր միասնական սակագներով կատարել զանգեր և ուղարկել SMS-հաղորդագրություններ` դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց: Մարզերում մեր հաճախորդները կարող են չսահմանափակել շփումը հարազատների հետ, նույնիսկ եթե վերջինները չեն հանդիսանում Beeline ցանցի բաժանորդ», – նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Մերոնք” ՍՓ բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 “սիրելի” համար և զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով: GPRS-Internet ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ արժեքը կազմում է 29 դրամ: “Մերոնք” ՍՓ բաժանորդի Երևանում գտնվելու դեպքում դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և Beeline ֆիքսված ցանց ելքային զանգի մեր րոպեի արժեքը կկազմի 39 դրամ: Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի “Մերոնք” ՍՓ, պահպանելով հեռախոսահամարը: Անցման արժեքը 300 դրամ է:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է “ՎիմպելԿոմ Լթդ” ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
