Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ 15 ԾԱՌԱՅՈՂ ՍՏԱՑԱՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
11/10/2010 14:38
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ 15 ԾԱՌԱՅՈՂ ՍՏԱՑԱՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁԱՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է  ՀՀ պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման դասընթացի ավարտի մասին: Այսօր “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն վկայականներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմում և նախարարություններում պատասխանատու պաշտոն  զբաղեցնող պետական տասնհինգ ծառայողներին:  

Ծրագրերի կառավարման սկզբունքների և հմտությունների ուսուցումն իրականացվեց “Пи-ЭМ Эксперт” միջազգային կազմակերպության վերապատրաստող Անդրեյ Վիկտորովի կողմից PMI PMBOK® ստանդարտով` PMI®  (Project Management Institute) որակի չափորոշիչներով:

“Ծրագրերի կառավարման հիմունքները շարունակաբար զարգանում և փոխվում են համաձայն ծրագրերի ներդրման նոր չափորոշիչների: Հույս ունեմ, որ Beeline համալսարանում իրականացվող որակավորման բարձացման  ժամանակակից այս դասընթացը  կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանն` ի բարօրություն երկրի”,-նշեց  “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Beeline համալսարանը, որը զբաղվում է “ԱրմենՏել” ընկերության աշխատակազմի վերապատրաստմամբ, ԱՊՀ երկրներում լավագույն կորպորատիվ համալսարաններից է և համապատասխանում է աշխարհում ամենաառաջատար կորպորատիվ համալսարանների  մակարդակին: Մեր համալսարանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ, որոնք հետագայում կարող են ամբողջությամբ օգտագործել մեր ներուժը և կուտակած փորձը”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: 

Նշենք, որ  ՀՀ Կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված տասնհինգ պետական ծառայողներ, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի և ենթակառուցվածքների զարգացմամբ, 2010 թ-ի հոկտեմբերի 7-ից 9-ը վերապատրաստման դասընթաց անցան Beeline համալսարանում:  

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46