13/01/2011 14:59
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԻՆ BEELINE ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ 860 ՀԱԶԱՐ SMS ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ 4.6 ՄԼՆ ԶԱՆԳ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` 2010թ-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 հազար SMS հաղորդագրություն և իրականացրել 4.6 միլիոն զանգ` 1 րոպե 8 վայրկյան միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4.9 միլիոն զանգ` 2 րոպե 2 վայրկյան միջին տևողությամբ:
2010թ-ի դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև 2011թ-ի հունվարի 1-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 1ՏԲ տեղեկատվություն: Ընկերության տվյալների փոխանցման արտաքին կապուղիներով դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 12:00-ը փոխանցվել/ստացվել է 32.8 ՏԲ տեղեկատվություն, որից 3.52 ՏԲ 2010թ-ի վերջին 2 ժամվա, իսկ 3.09 ՏԲ 2011թ-ի առաջին երկու ժամվա ընթացքում:
«2010թ-ի ընթացքում մենք հետևողականորեն զարգացրել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքները Հայաստանի ամբողջ տարածքում, ինչը հնարավորություն ընձեռեց տոնական օրերին մեր բաժանորդներին ապահովել անխափան կապով: Ուրախ եմ, որ նրանք կարողացան կիսել տոնական տրամադրությունն իրենց հարազատների և մտերիմների հետ` ինչպես ֆիքսված և բջջային հեռախոսների, այնպես էլ ինտերնետի միջոցով», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
Արծաթ
401.87
-2.58
17:08 12/12/24