«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ` ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Panasonic KXTS 500 և Panasonic KXTG1311 ֆիքսված հեռախոսների վաճառքի մեկնարկի մասին` 7000 և 19500 դրամ համապատասխանաբար:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել հեռախոսների տեսականին` առաջարկելով ճանաչված ընկերությունների արտադրության ֆիքսված հեռախոսներ: Հայաստանի կապի միասնական օպերատորի կողմից առաջարկվող կապի ժամանակակից և մատչելի տեխնոլոգիաները, ինչպես նաև ճկուն և շահավետ սակագները թույլ են տալիս մեր հաճախորդներին ստանալ անհրաժեշտ հեռահաղորդակցության ծառայությունները մատչելի գնով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Panasonic KXTG1311 ռադիոհեռախոս և Panasonic KXTS 500 քաղաքային ֆիքսված հեռախոս կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: