22/04/2011 17:30
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ` ԲԻԶՆԵՍ- ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորել է «Բիզնես գաղափարների շուկա» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի բարձրագույն հաստատությունների ուսանողների շրջանում` Հայասատանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Մրցույթն անցկացվում է երիտասարդների զբաղվածության խթանման ծրագրի շրջանակում և ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:
«Այսօր երիտասարդների մեծամասնությունն ունեն շատ թյուր ըմբռնում աշխատանքի շուկայի և գործատուների պահանջների մասին: Այս մրցույթը թույլ կտա զարգացնել իրենց բիզնես-հմտությունները և գործնականում օգտագործել ստացած գիտելիքները: Մենք, մեր կողմից, պատրաստ ենք աջակցելու ներկայացված ծրագրերից առավել հեռանկարայիններին և օգնելու երիտասարդ մասնագետներին մուտք գործել շուկա», – ասաց Հայասատանի Գործատուների հանրապետական միության Գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Բիզնես գաղափարների շուկա» մրցույթը կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և խոշոր բիզնեսի փոխգործակցության անգնհատելի փորձ է: Այս համագործակցությունը վառ օրինակ է, թե ինչպես համատեղ ուժերով մենք կարող ենք աջակցել երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նոր ձեռնարկատերերի սերնդի ձևավորմանը »,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ավելի քան 50 աշխատանք անցան նախընտրական փուլը և այսօր ներկայացվեցին ժյուրիի անդամներին` կազմված կրթության և կառավարման փորձագետներից, ինչպես նաև Գործատուների միության անդամ հանդիսացող կազմակերպությունների ղեկավարներից: Ժյուրին կընտրի 6 հաղթող, ում կցուցաբերվի ֆինանսական և տեխնիկական աջակցություն` իրենց գաղափարներն իրականացնելու համար:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ»-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada («Wind Mobile») ընկերության բաժնետիրական կապիտալում: «ՎիմպելԿոմ Լթդ» իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy». «ՎիմպելԿոմ Լթդ» բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
Արծաթ
401.55
+5.69
22:00 10/12/24
19:35 10/12/24
18:10 10/12/24