Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՑԱՆԿԸ
24/01/2011 10:28
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՑԱՆԿԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար մարզային նոր կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին: Ինչպես «»Բիզնես 24»-ին տեղեկացնում ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` “Բիզնես Արագածոտն”, “Բիզնես Արարատ”, “Բիզնես Արմավիր”, “Բիզնես Վայոց Ձոր”, “Բիզնես Գեղարքունիք”, “Բիզնես Կոտայք”, “Բիզնես Լոռի”, “Բիզնես Սյունիք”, “Բիզնես Տավուշ” և “Բիզնես Շիրակ” սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող բաժանորդներին իրականացնել զանգեր իրենց սակագնային փաթեթի ներսում 0 դրամ/ րոպե սակագնով: Beeline բջջային ցանցում մեկ րոպեի արժեքն է 10 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 20 դրամ, իսկ դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 30 դրամ:

Եթե բաժանորդը գտնվում է իր մարզից դուրս, ապա ելքային զանգի մեկ րոպեի արժեքն է. սակագնային փաթեթի ներսում 10 դրամ, Beeline բջջային ցանցում` 20 դրամ, դեպի Beeline ֆիքսված ցանց` 30 դրամ, դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 40 դրամ:

SMS հաղորդագրություններ Beeline ցանցում կարելի է ուղարկել 10 դրամ սակագնով, Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր` 20 դրամ, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամ: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 13,33 դրամ:

«Մենք շարունակում ենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկել գրավիչ սակագնային փաթեթներ` ընձեռելով նրանց կապի ծառայությունների համար կատարվող ծախսերը նվազեցնելու հնարավորություն: Օրինակ, “Բիզնես Շիրակ” սակագնային փաթեթի բաժանորդը, գտնվելով Շիրակի մարզում, կարող է նույն սակագնային փաթեթում շփվել իր գործընկերների հետ այնքան ինչքան անհրաժեշտ է, ծախսելով օրական ընդամենը 13,33 դրամ»,-   նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52