29/04/2011 12:09
BEELINE – «MIX» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹ. ԶԱՆԳԵՐ, SMS, MMS ԵՎ GPRS-ԻՆՏԵՐՆԵՏ` 4.99 ԴՐԱՄՈՎ
“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Mix ” նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր փաթեթում սահմանված է միասնական, շահավետ սակագին` զանգերի, հաղորդագրությունների և շարժական ինտերնետի համար: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ:
“Նոր սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Այն, առաջին հերթին, հասցեագրված է երիտասարդներին, ովքեր մեր դիտարկումներով, նախընտրում են օգտվել շարժական ինտերնետից` թողնել հաղորդագրություններ սոցիալական ցանցերում, ծանոթանալ նորություններին և այլ: Մենք համոզված ենք, որ տվյալների փոխանցման աննախադեպ ցածր սակագինը, զանգերի և հաղորդագրությունների մատչելի գների համադրությամբ, կուրախացնի մեր բաժանորդներին` տալով նրանց հաղորդակցման ավելի մեծ ազատություն”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Mix” ՍՓ դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:
“Mix” ՍՓ բաժանորդներին հասանելի են “Բալանսի փոխանցում” ծառայությունը և “Beeline Բոնուս” ծրագիրը:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24