29/12/2010 15:12
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՈՐ «DRIVE» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է 6000 դրամ ամսեկան վճարով շարժական ինտերնետի նոր անսահմանափակ հետվճարային “Drive” սակագնային փաթեթի գործարկման մասին: “Drive” սակագնային փաթեթից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար:
«Կապի միասնական օպերատոր “ԱրմենՏել” ընկերությունը հետևողականորեն զարգացնում է ինտերնետ հասանելիության ինչպես լարային, այնպես էլ անլար տեխնոլոգիաներ: Մշտապես ընդլայնելով մեր սակագնային փաթեթների ցանկը, մենք հաճախորդներին տալիս ենք հնարավորություն ընտրելու ոչ միայն ինտերնետին միանալու եղանակն այլև գնի ու արագ թրաֆիկի ծավալի առավել ընդունելի հարաբերակցությունը», – նշել է “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Drive” սակագնային փաթեթում օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 128 ԿԲ/վրկ.
”Drive ” սակագնային փաթեթի բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կարող են անցում կատարել դեպի շարժական ինտերնետի հետվճարային “Գիշերային” և “Անսահմանափակ” սակագնային փաթեթներ և հակառակը: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը վաղաժամկետ` մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:
“Շարժական ինտերնետ” ծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
