Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԲՅՈՒՐԱԿՆ» ՍՊԸ-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ «ՊԱՏՎՈ ԺԱՊԱՎԵՆ»-Ի
04/08/2011 15:53
Կիսվել

«ԲՅՈՒՐԱԿՆ» ՍՊԸ-Ն ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ «ՊԱՏՎՈ ԺԱՊԱՎԵՆ»-Ի

2011թ.-ի հուլիսի 28-ին Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության ժյուրին հայտարարեց այս տարվա «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) արժանացած ընկերությունների ցանկը`ընդգրկելով այդ ցուցակում նաև «Բյուրակն» ՍՊԸ հայկական կազմակերպությանը: Մրցանակաբաշխության առաջին փուլում, ընդհանուր առմամբ, ընտրվել էին ներկայացուցիչներ 28 եվրոպական երկրներից:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Բյուրակն» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «Բյուրակն»-ը,  որի ներքո հանդես են գալիս «Արզնի», «Այգ», «Պապա Կառլո», «Այգի» ապրանքանիշներն, ինչպես նաև AG Electronics-ը, AG Plast-ը և AG Print-ը, արժանացել է «Պատվո ժապավեն»-ի` «Նախագահի Ընտրություն» անվանակարգում. ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով ընկերության առաջադեմ բիզնես-մոդելը և  վերջին 12 ամիսների ընթացքում իրականացված նախագծերը:
 
«Մեզ համար մեծ պատասխանատվությունն էր մասնակցել այս պատվավոր մրցանակաբաշխությանը և ներկայացնել Հայաստանը, քանի որ այս մրցույթին են ներկայանում Եվրոպական զարգացած երկրների խոշորագույն բիզնեսներ: Հպարտ ենք ընդունել «Պատվո ժապավեն» մրցանակը. սա տարիների և մի մեծ թիմի ժրաջան աշխատանքի արդյունքն է»,- մեկնաբանել է «Բյուրակն» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Աֆանդյանը:
 
«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստացել ենք մեծ քանակությամբ հայտեր ընկերությունների կողմից, որոնք մեծ «կրքով» են վերաբերվում իրենց բիզնեսին: Այնուամենայնիվ, շատ քչերն են ստանում հնարավորություն «կրելու» իրենց երկրի դրոշը և մրցելու ողջ Եվրոպայում, որպեսզի ճանաչվեն ԵՄ-ի առաջատար ընկերություններից մեկը»,- հայտարարել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գլխավոր տնօրեն Էդրիան Թրիփը:
 
«Նախագահի Ընտրություն» անվանակարգում առաջադրված ընկերություններն հրավիրված են ներկա գտնվելու նոյեմբերի 22-ին Բարսելոնայում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության տոնական ընդունելությանը, որի ընթացքում կհայտարարվեն բոլոր կատեգորիաների հաղթողները: Այս միջոցառմանը կմասնակցեն Եվրոպայի առաջատար բիզնես լիդերներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որը հիասքանչ հնարավորություն է նոր գործարար շփումների և կապերի: Բիզնես ֆորումի ընթացքում կքննարկվեն կարևոր հարցեր ԵՄ-ում բիզնեսի զարգացման և հաջողության հասնելու վերաբերյալ:
 
European Business Awards մրցանակաբաշխությունը HSBC բանկի կողմից հովանավորվող ծրագիր է, որի  նպատակն է գործարար աշխարհին ներկայացնել հաջողակ բիզնեսի օրինակներ, ինչպես նաև նշանավորել և քաջալերել կազմակերպությունների և անհատների հաջողություններն ու նորարարությունները:
 
«Բյուրակն ՍՊԸ»-ն  հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը:  Այժմ «Բյուրակն ՍՊԸ»-ին են պատկանում Արզնի հանքային ջրերի գործարանն իր «Արզնի», «Այգ» ջրերով և «Պապա Կառլո» հյութով, «Այգի» ապրանքանիշն իր հյութերով և պահածոներով, AG Electronics, AG Plast և AG Print, ինչպես նաև այլ բրենդեր և ապրանքանիշեր:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08