Բիզնես

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 84.34+0.40 WTI - 80.24+0.30
COMEX:  GOLD - 2441.30+0.89 SILVER - 31.94+0.50
COMEX:  PLATINUM - 1085.60-0.83
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 10668.00+0.00
LME:  NICKEL - 21080.00+0.00 TIN - 34251.00+0.00
LME:  LEAD - 2283.50+0.00 ZINC - 3031.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.7+0.06 EUR/GBP - 1.088+0.09
FOREX:  EUR/USD - 1.088+0.09 GBP/USD - 1.2703+0.10
STOCKS RUS:  RTSI - 1211.87+0.33
STOCKS US: DOW JONES - 40003.59+0.34 NASDAQ - 16685.97-0.07
STOCKS US: S&P 500 - 5303.27+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 39069.68+0.73 TOPIX - 2768.04+0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 19636.22+0.42 SSEC - 3171.15+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 8420.26-0.22 CAC40 - 8167.50-0.26
STOCKS EUR:  DAX - 18704.42-0.18
20/05/2024  CBA:  USD - 387.97+0.37 GBP - 492.84+2.53
20/05/2024  CBA:  EURO - 421.76+1.64
20/05/2024  CBA:  GOLD - 29968.89+342.62 SILVER - 370.21+0.47
«ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ – ԳՈՂԹ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵԶԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
30/07/2010 10:41
Կիսվել

«ՋԱՂԱՑԻ ՁՈՐ» ՓԲԸ – ԳՈՂԹ ԳՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵԶԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ

«Ջաղացի ձոր» ՓԲ ընկերությունը «Գրին Լենդ Ինվեստմենտ» ՓԲԸ  գործակցությամբ Կոտայքի մարզի Գողթ լեռնային գյուղում իրականացնում է եզակի համալիր ծրագիր: Ծրագրի շրջանակներում աննախադեպ կարճ ժամկետում կառուցվել են երկու փոքր ՀԷԿ-եր, լուծվել են ոռոգման ջրի մատակարարման հարցերը, ստեղծվել են աշխատատեղեր, էապես բարելավվել է շրջակա բնական միջավայրը:

Գործակից ընկերությունների միջոցներով խողովակատար է անցկացվել 6250 մետր երկարությամբ և 720 մմ տրամագծով, որը ջրի վարարման շրջանում ծառայում է իբրև ջրահավաք: Ապրիլ – հունիս ամիսների ընթացքում ջրատարը Գողթ գյուղին տրամադրել է 3 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր, ինչպես նաև ապահովել է ջրահոսքի կիրառումը փոքր ՀԷԿ-երի տուրբինների աշխատանքի համար: Մինչև վերջերս հալոցքային ջրերի մեծ մասն անօգուտ հոսել-լցվել է Ազատ գետը: Ջրամատակարարման հարցի լուծման շնորհիվ ամեն տարի Գողթում ընդլայնվում է ոռոգովի հողագործությունը, իսկ «Ջաղացի ձորի»  գործընկեր  «Գրին Լենդ Ինվեստմենտ» ընկերությունը գյուղի մերձակայքում հիմնել է 73 հեկտար այգի` 30 000 բազմազան մրգատու ծառերով:             

«Ջաղացի ձոր» ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի խոսքերով, երկու փոքր ՀԷԿ-երն էլ կառուցվել են մոտ 15 ամսում: Նրանց գումարային հզորությունը 4 մեգավատ է, իսկ արտադրված էլեկտրաէներգիան մուտք է գործում Հայաստանի ընդհանուր էներգահամակարգ: Մ.Ղարիբյանը տեղեկացրեց, որ համալիր ծրագրի իրականացման համար Գողթ և Գառնի գյուղերից ներգրավվել է 90 բնակիչ, որոնց միջին աշխատավարձը ամսական 180 հազար դրամ է կազմում:

«Ծրագրի շրջանակներում անցկացված է ոչ միայն հիմնական խողովակաշար, այլ նաև 5 կմ ավելի փոքր տրամագծով խողովակագծեր, որոնք ջուրը հասցնում են գյուղացիական տնտեսություններ: Եվ այդ աշխատանքները շարունակվում են, – հայտնեց Գողթի գյուղապետ Արտավազդ  Հակոբյանը: – Ոռոգվող տարածքները մշտապես ընդարձակվում են` ապահովելով բնակչության զբաղվածությունը: Այդ իսկ պատճառով Գողթից մարդիկ գործնականում չեն հեռանում»: Գյուղապետը շեշտված գնահատանքով խոսեց այն աջակցության մասին, որ կազմակերպում են «Ջաղացի ձոր» և «Գրին Լենդ Ինվեստմենտ» ընկերությունների բաժնետերերը` ծագումով Գողթ գյուղից Արամ, Գարեգին և Մարկոս Ղարիբյանները և նրանց գործընկեր Մովսես և Արմեն Ձավարյաններն ու  Հրայր Մելքոնյանը, սոցիալական հարցերի լուծման գործում, մասնավորապես   մանկապարտեզի տանիքի վերականգնման, ջեռուցման համակարգի տեղադրման, ճանապարհների ասֆալտապատման և, ամենակարևորը, բազմամյա աղբի հեռացման, մետաղյա աղբամանների տեղակայման համար անմիջաբար գյուղում, ինչպես նաև դեպի Գեղարդ տանող ավտոմայրուղու տարածքում և տաճարի շրջակայքում:

«2008-2010 թթ. կատարվածը լոկ անդրանիկ մասն է այն մեծ համալիր ծրագրի, որի մեջ արդեն ներդրվել է շուրջ 4 մլն դոլար, – ընդգծեց «Ջաղացի ձոր» ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանը: – Մեր գործունեությունը չի սահմանափակվելու ձեռք բերվածով, իսկ նոր նախագծերը կներկայացնենք  դրանց իրագործմանը զուգահեռ»:

 

20/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.97
+0.37
Եվրո (EUR)
421.76
+1.64
Ռուբլի (RUR)
4.29
+0.03
Լարի (GEL)
140.96
+0.53
29968.89
+342.62
Արծաթ
370.21
+0.47