
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-17-Ը ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
«Հայռուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ն կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից:
Գազի դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի: