Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-Ը ՍՏԱՑԵԼ Է 10,000,000 ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ` BLUEORCHARD FINANCE-ԻՑ
28/12/2010 15:04
Կիսվել

«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-Ը ՍՏԱՑԵԼ Է 10,000,000 ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ` BLUEORCHARD FINANCE-ԻՑ

«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը 10,000,000 ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր է կնքել BlueOrchard Finance SA կազմակերպության հետ, որը միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող համաշխարհային կառույց է:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ից` բանկը հետզհետե զարգացնում է իր գործունեությունը միկրոֆինանսավորման ոլորտում` ընդլայնելով իր համագործակցությունների շրջանակը: Սույն ոլորտում 2010թ-ի ընթացքում բանկը կնքել է միջազգային ռեսուրսների ներգրավման 8 նոր պայմանագիր` ընդհանուր  29 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ռեսուրսները ուղղվելու են փոքր բիզնեսների ֆինանսավորմանը: Մեկ վարկի գումարը կկազմի մինչև 30 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչև 3 տարի,  տոկոսադրույքը` սկսած 14%-ից:

«Մենք շատ ուրախ ենք ամրապնդել մեր ներդրումները ռեգիոնում` տրամադրելով վարկային միջոցներ Ինեկոբանկին, որն արդեն 10 տարուց ավել արդյունավետ գործնեություն է ծավալում Հայաստանում միկրոձեռնարկությունների ֆինանսավորման ոլորում», – ասել է Blue Orchard կազմակերպության գործադիր տնօրեն Ժան Պիեր Կլամպը:

«Միկրոֆինանսավորումը Ինեկոբանկի ռազմավարական ուղղություններից մեկն է, և մենք շատ ուրախ ենք համագործակցություն սկսել Blue Orchard կազմակերպության հետ, որն այս ոլորտում ներդրումային կազմակերպություններ կառավարող առաջատար ընկերություն է:  Ինեկոբանկը 2010թ.-ի ընթացքում իրականացրել է միկրոֆինանսավորման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և վարկավորել է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ավելի քան 1,600 միկրո բիզնեսներ», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ.-ին և ՀՀ բանկային համակարգում գտնվում է լավագույն տասնյակում: 2010թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 154.9 մլն., իսկ կապիտալը` 33.2 մլն. ԱՄՆ դոլար: Բանկի բաժնետերերի շարքում են “IFC”-ն և “KfW”խմբի անդամ հանդիսացող “DEG” կազմակերպությունը` համապատասխանաբար 10% և 13.5% բաժնեմասերով:

BlueOrchard Finance S.A. կազմակերպությունը միկրոֆինանսական հաստատություններին վարկավորում է 2001թ.-ից` նպաստելով եկամտաբեր գործունեությունների և ֆինանսական համակարգի զարգացմանը և կարիքավոր բնակչության կենսավիճակի բարելավմանը: “BlueOrchard Investments Sàrl”-ը 2007թ.-ից ներդրումներ է իրականացնում միկրոֆինանսական հաստատությունների և միկրոֆինանսական ցանցային ֆոնդերի կապիտալում:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08