Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ MONT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
30/03/2010 13:00
Կիսվել

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ MONT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ռուսաստանի ու ԱՊՀ-ի ծրագրային ապահովման խոշորագույն դիստրիբյուտոր MONT ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր ներկայացուցչության բացման մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները և հյուրերը կարևորեցին հայաստանյան շուկա ընկերության մուտքը` նշելով, որ ծրագրային ապահովման առաջատար այս ընկերությունը կստեղծի ՀՀ տեղեկատվական ոլորտի զարգացման նոր հեռանկարներ:

MONT ընկերության մասնաճյուղերի հետ աշխատանքի տնօրեն Ալեքսանդր Գուշինի խոսքերով` յուրաքանչուր պետության տնտնեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է, և այս առումով MONT ընկերության մուտքը հայաստանյան շուկա, հանդիսանալով  ընկերության բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մի մաս, կնպաստի այս ոլորոտւմ նոր հնարավորությունների և հեռանկարների ձևավորմանը և զարգացմանը: Ընկերության ներկայացուցիչը նաև վստահություն է հայտնել, որ ծրագրային ապահովման խոշորագույն մատակարարների հետ MONT ընկերության համագործակցության բազմամյա փորձը, դիլերական ցանցի արդյունավետ զարգացման պրակտիկան, ձևավորված կորպորատիվ մշակույթը կնպաստեն նաև Հայաստանում ծրագրային ապահովման շուկայի զարգացմանը:

MONT-ի դիլերական ցանցը ներառում է 4000-ից ավելի ընկերություններ և ընդգրկում է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքները: Ընկերության մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաև Ալմատայում, Աստանայում, Բաքվում, Բիշկեկում, Կիևում և Թբիլիսիում:

MONT-ը հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրության համաշխարհային առաջատարների` ABBYY-ի, Acronis-ի, Adobe Systems-ի, Agnitum-ի, ASP Linux-ի, Autodesk-ի, CA-ի, Check Point-ի, Corel Corporation-ի, Crossbeam Systems-ի, Embarcadero Technologies-ի, Entensys-ի, ESET-ի, F5-ի, GFI-ի, IBM-ի, McAfee-ի, Microsoft-ի, Oracle-ի, Parallels-ի, Red Hat-ի, RSA Security-ի, Symantec-ի, Trend Micro-ի, VMware-ի, Ասկոնի, «Դոկտոր Վեբ»-ի, «Կասպերսկու լաբորատորիա»-յի, ՊՐՈՄՏ-ի, «Սմարթ-Սոֆթ»-ի պաշտոնական դիշիստրիբյուտորը:

MONT-ի հետ համագործակցությունը հնարավոր է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են` համակարգչային տեխնիկայի արտադրողների համար ծրագրային ապահովման ОЕМ տարբերակների մատակարարում, կորպորատիվ լիցենզիաների, պերիֆերիկ սարքավորումների և աքսեսուարների մատակարարում:

Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft, Symantec, Abby, ADOBE, ESET, «Կասպերսկու լաբորատորիա»-ի և շատ այլ այն մատակարարների ծրագրային արտադրանքը, որոնց հետ աշխատում է MONT ընկերությունների խումբը:

MONT ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում պատրաստ է իրագործել ընկերության հիմնական կորպորոտիվ սկզբունքները` գործընկերների համար աշխատանքի առավելագույն հարմարավետության ապահովում, պատվերների օպերատիվ մշակում, ամենակարճ ժամկետներում մատակարարման իրականացում: Գործընկերները MONT ընկերությունից միշտ կարող են ստանալ մատակարար ընկերությունների գովազդային նյութեր, կոմպետենտ աջակցություն: Ընկերությունը նաև պարբերաբար կազմակերպում է դասընթացներ` իր գործընկերներին ուսուցանելու նպատակով:

MONT ընկերության Հայաստանի ներկայացուցչության ղեկավար է նշանակված Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի շրջանավարտ, IT ոլորտում 14 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռուբեն Եսայանը:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24