31/05/2011 17:22
ORANGE. ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳԻԳԱԲԱՅԹԵՐ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՆՏԵՐՆԵՏ
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ինտերնետի նորացված սակագնային պլաններ: Կատարված փոփոխությունները վերաբերում են ինչպես սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթների ծավալին, այնպես էլ անսահմանափակ ինտերնետի արագությանը: Ըստ այդմ, Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բոլոր սակագնային պլաններում ավելացվել է համաչափորեն աճող 1-ից մինչև 4ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչի արդյունքում հունիսի 1-ից 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9,000-ինը` 6 գիգաբայթ (+2 ԳԲ), 11,000-ինը` 11 գիգաբայթ (+3 ԳԲ), իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ (+4 ԳԲ):
Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև անսահմանափակ ինտերնետի արագությունը: Հունիսի 1-ից 6,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128Կբ/վ արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն կրկնակի բարձր` 256Կբ/վ արագությամբ: Մյուս սակագնային պլանների համար անսահմանափակ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50%-ով և նախկին 256Կբ/վ-ի փոխարեն այժմ կլինի 384Կբ/վ: Ընդ որում, կրկնապատկվել է վերբեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար:
«Մեր կարգախոսը միշտ եղել է «ինտերնետը բոլորի համար էե: Մեր ինտերնետ առաջարկներով մենք գերարագ ինտերնետը հասանելի դարձրինք տասնյակ հազարավոր մարդկանց համար: Կարծում ենք`հիմա ճիշտ պահն է մեր բաժանորդներին առաջարկել նոր և թարմացված սակագնային պլաններ: Մեր ցանկությունն է, որ մեր հին ու նոր բաժանորդները, ովքեր դեռ նոր պիտի միանան մեզ, կարողանան հնարավորինս վայելել շարժական ինտերնետի առավելությունները, զգան իրենց ավելի ազատ, ավելի մոտ հեռվում գտնվող իրենց մտերիմներին, ավելի տեղեկացված ու իրենց զգան ժամանակակից աշխարհի մասը», – ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Orange-ը հատուկ նորություն ունի այն բաժանորդների համար, ովքեր ընկերության ինտերնետի ծառայություններից օգտվում են 12 ամիս և ավելի: Այսուհետ հասնելով 12-րդ ամսին` բաժանորդներն ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ մեկ գիգաբայթ գերարագ ինտերնետ:
Նշենք նաև, որ Orange Ինտերնետի բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա մոդեմից, MyFi-ից կամ Flybox-ից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
17:31 13/12/24
16:13 13/12/24