Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009 Թ.-Ի ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ
16/10/2009 10:25
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009 Թ.-Ի ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության օպերատիվ տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 443,8 մլն ռուբլի, ընդ որում այդ նույն ժամանակահատվածում Կոնցեսիոների ներդրումային ծրագրի փաստացի ֆինանսավորմանն ուղղված 443,8 մլն ռուբլուց 371,3 մլն ռուբլին ֆինանսավորվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխառությունների հաշվին, իսկ 72,5 մլն ռուբլին՝  ընկերության սեփական միջոցների հաշվին: 

Ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն ճանապարհի վերին շարվածքի շահագործմանն ուղղվել է 193,0 մլն ռուբլի, որից 120,6 մլն ռուբլին ուղղվել է ճանապարհի վերջին շարվածքի նյութեր ձեռք բերելու համար, իսկ 15,3 մլն ռուբլի` ճանապարհային տեխնիկայի ձեռքբերման համար: Հաշվետու ժամանակահատվածում վարչական և արտադրական շենքերի մասնաշենքերի վերանորոգմանը ուղղվել է 13,7 մլն ռուբլի: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին շարժակազմի շահագործմանն ուղղվել է 99,2 մլն ռուբլի, այդ թվում 80,4 մլն ռուբլի ուղղվել է 20 մարդատար վագոնների նորոգմանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընդհանուր ծախսերը 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել են 1083,7 մլն ռուբլի, որից ենթակառուցվածքներին ուղղվել է 727,8 մլն ռուբլի, շարժակազմին՝ 355,9 մլն ռուբլի:  

Հաշվետու ժամանակահատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հիմնական ֆոնդերի շահագործմանն ուղղվել է 1236,8 մլն ռուբլի, ընդ որում սպառազինմանն` 441,7 մլն ռուբլի, ճանապարհային մեքենաների և սարքավորումներին՝ 28,6 մլն ռուբլի, անլար կապի սարքավորման անցկացմանն՝ 5,9 մլն ռուբլի, հատուկ փոխադրամիջոցներին՝ 170,3 մլն ռուբլի, լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործմանն՝ 574,1 մլն ռուբլի, հաշվողական տեխնիկային և հիմնական միջոցներին՝ 16,2 մլն ռուբլի:

Անավարտ կապիտալ ներդրումները հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 178,1 մլն ռուբլի:  

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52