Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է  ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
19/11/2009 15:42
Կիսվել

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՏԵԽՆԻԿԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արտաքին կապերի, մոնիտորինգի և ադմինիստրատիվ մարմինների հետ կապի ծառայության տրամադրած տվյալները վկայում են ընկերության կողմից իրականացրած ներդրումային քաղաքականության արդյունավետության մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից` ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն իրականացրել է 10 էլեկտրաքարշերի, 79 բեռնատար վագոնների, 12 մարդատար վագոնների կապիտալ վերանորոգում, ինչպես նաև ընկերությունը ձեռք է բերել 10 ջերմաքարշ և 24 էլեկտրագնացք:2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իրականացրել է նաև 10.2 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների վերանորոգում:

2008-2009 թվականների ընթացքում  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է  3 653.3 մլն ռուբլի, զգալիորեն բարձրացրել է ճանապարհների տեխնիկա-տնտեսական ցուցանիշները: Սպասվում է, որ Կաքավաձոր-Հրազդան, Վարդենիս-Զոդ, Շորժա-Վարդենիս, Ծովագյուղ-Շորժա, Սեվան-Ծովագյուղ, Ծաղկունք-Սեվան, Հրազդան-Ծաղկունք ճանապարհային հատվածների վերանորոգման արդյունքում գնացքների արագությունը 25-40կմ/ժամ-ից կարող է աճել մինչև 30-45 կմ/ժամ:

Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային գործունեության կարևորագույն երկու ուղղություններն են Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքների բարեկարգում և շարժակազմի պարկի թարմացում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52