Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԴՐՎԵԼ Է 443 ՄԼՆ ԴՈԼԱՐ
31/03/2011 10:47
Կիսվել

ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԴՐՎԵԼ Է 443 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն երեկ` մարտի 30-ին. աշխատանքային այց է կատարել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ըկերությունից` Վարդան Հարությունյանը շրջել է «Հրազդան-5»-ի շինհրապարակում, այցելել է կաթսատուրբինային ու քիմիական արտադրամասեր և էներգաբլոկի կառավարման ավտոմատացված կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Այցի շրջանակներում Վ.Հարությունյանը նշել է. «Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները գրեթե ավարտված են: Միակ խնդիրը կապված է 1991թ. արտադրված շոգետուրբինի հետ: Մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ թերություններ են հայտնաբերվել շոգետուրբինի վրա, սարքավորումը ետ է ուղարկվել «Սիլովիե մաշինի» ԲԲԸ ` գործարանային պայմաններում թերությունները վերացնելու համար: Հուսով եմ, որ մինչեւ ապրիլի վերջ տուրբինը կլինի Հայաստանում, այնուհետև կսկվեն թողարկման-կարգաբերման աշխատանքները, որոնք կավարտվեն 1 ամսվա ընթացքում»:

«Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործվում են տեխնոլոգիապես բարդ սարքավորումներ, ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը կառույցը դարձնում է յուրահատուկ: Ընդ որում, այդ աննախադեպ տեխնիկական լուծումները կիրառվել են հնացած էներգաբլոկն արդիականացնելու համար: Քանի որ «ՀայՌուսգազարդ»-ն առաջինն է, որ ներդրել է նման ժամանակակից տեխլոլոգիաներ, ապա Ընկերությունը պատրաստվում է դիմել համապատասխան մարմնին` տեխնոլոգիական լուծումները պատենտավորելու համար: 

Էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ: 
2008-2010թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 443 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: 

Մասնագետների և գործընկերների գնահատմամբ, «Հրազդան-5»-ի վերակառուցման համար օգտագործվող նորագույն, տեխնոլոգիապես բարդ սարքավորումները, ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաները, աննախադեպ տեխնիկական լուծումները կառույցը դարձնում են եզակի ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև աշխարհում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52