Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆ – 2010Թ. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՐՈՇԵԼ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՏԱՐԻ
06/05/2011 15:04
Կիսվել

ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆ – 2010Թ. «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՐՈՇԵԼ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՏԱՐԻ

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի հարցազրույցը.

 

– Պրն. Ճզմաչյան, մինչ հարցազրույցը սկսելը կցանկանայինք շնորհավորել Ձեզ` տարվա ամենամեծ ճանաչումն ու նվաճումները գրանցած գործիչների շարքում տարվա բանկիր ճանաչվելու կապակցությամբ: Սպասելի էր արդյո՞ք այդ մրցանակը Ձեզ համար:

– Շնորհակալությու°ն: Ինչ խոսք, երբ տեղեկացա, որ 1,000 մշակույթի, արվեստի և քաղաքական գործիչների կողմից ճանաչվել եմ 2010 թվականի տարվա բանկիր, անակնկալի եկա: Նման բարձր գնահատականի արժանանալը միշտ էլ շատ հաճելի է, միևնույն ժամանակ` պարտավորեցնող: Պետք է նշեմ, որ այս մրցանակը համարում եմ ողջ բանկային համակարգինը, և այն կարող էին ստանալ մյուս բոլոր բանկերի ղեկավարները, քանի որ նրանցից յուրաքանչյուրը լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ է հաղթահարել նախորդ ճգնաժամային տարիներին` դրանով իսկ կայուն պահելով հայաստանյան բանկային համակարգը: 

– Ինչ եք կարծում, ինչու հենց Ձեզ ընտրեցին:

– Դժվարանում եմ պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ ներկայիս բանկային ղեկավարների շարքում ունեմ ամենամեծ բանկային ստաժը: 

– Ինչո՞վ է պայմանավորված բանկային համակարգում Ձեր երկարակյացությունը:

– Արդեն շուրջ 38 տարի է, ինչ անընդմեջ աշխատում եմ բանկային համակարգում: Այլ ոլորտներում երբեք չեմ աշխատել, ամենայն հավանականությամբ այլևս չեմ էլ աշխատի: Բանկային համակարգում և ընդհանրապես ցանկացած ոլորտում աշխատանքային երկարակեցության գաղտնիքը ըստ իս կայանում է նրանում, որ մարդը պետք է սիրի իր աշխատանքը,  ազնվորեն մոտենա իր աշխատանքին և մի փոքր հաջողակ լինի, ինչը կբերի նրան, որ նա երբեք չի ուզենա փոխել իր աշխատանքը:

– Կա արդյո՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

– Կարգախոսներով կյանքում չեմ առաջնորդվում, բայց կան կարևոր սկզբունքներ, որոնց հետևում եմ` ազնիվ լինել մարդու, ընկերոջ, հաճախորդի և ընդհանրապես բոլորի նկատմամբ:

– Ինչպիսի՞ն էր 2010 թվականն Անելիք Բանկի համար:

– Տարին ընդհանուր առմամբ կբնորոշեի որպես կայունացման տարի: Դրա մասին է վկայում Բանկի գործունեության հիմնական ցուցանիշներում գրանցված աճը, մասնավորապես` «Անելիք Բանկը» 2010 թվականն ամփոփեց  325 մլն. դրամ շահույթով: Տարվա ընթացքում Բանկի ակտիվներն աճել են մոտ մեկ քառորդով` հասնելով 60 մլդ դրամի, լավ արդյունք է գրանցվել նաև ավանդային պորտֆելում`  ֆիզ. անձանցից ներգրավված ժամկետային ավանդների պորտֆելը աճել է ավելի քան 50%-ով: Կցանկանայի նշել նաև, որ վարկային պորտֆելը աճել է ավելի քան 20%-ով` հասնելով համարյա 30 մլդ. դրամի:

– Ի՞նչ հատկանշական իրադարձություններ կառանձնացնեիք` կապված 2010 թվականի հետ:

– 2010 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն թևակոխեց իր գործունեության 3-րդ տասնամյակը: Արդեն 2010 թվականի սկզբից Բանկը սկսեց ակտիվ բանակցություններ վարել մի շարք միջազգային կառույցների հետ, որոնց մի մասը մինչ այդ ներկայացված չեն եղել Հայաստանում: Որպես արդյունք 4-րդ եռամսյակում կնքվեցին համապատասխան պայմանագրեր: 2010 թվականին ամբողջ թափով սկսեցին և արդեն հաջողությամբ ավարտին են մոտենում նոր գլխամասային շենքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքները: 2011 թվականի փետրվարին Սևան քաղաքում բացվեց նոր մասնաճյուղ:

Նոր տասնամյակը նշանավորվեց նոր կարգախոսով`§Ձեր հաջողության երաշխիքը¦ փոխարինվեց` §Կայուն հիմք, վստահելի ապագա¦-ով, որը ընդգծելով «Անելիք Բանկի» անցած ճանապարհը և ապագայի հանդեպ վստահությունը` լիարժեք արտացոլում է Բանկի առավելություններն ու առաքելությունը:

Անցած տարի նաև լուրջ աշխատանքներ են տարվել զանգվածային լրատվական միջոցների հետ` հանրությանը Բանկում տեղի ունեցող իրադարձությունների մասին առավելագույնս տեղեկացնելու, ինչպես նաև Բանկի նոր պրոդուկտներին ծանոթացնելու ուղղությամբ:

– Ո՞ր միջազգային կառույցների հետ է համագործակցում Անելիք Բանկը:

– «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր գործունեության 2 տասնամյակի ընթացքում միշտ կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը և մշտապես ընդգրկվել է այդ կառույցների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերում: Նշեմ, որ «Անելիք Բանկը»  հայկական բանկերի մեջ առաջինն էր, որ սկսեց համագործակցել միջազգային կառույցների հետ վարկային ծրագրերի շրջանակներում: Առաջին անգամ դեռևս 1995 թվականին մենք սկսեցինք վարկային ծրագրի շուրջ համագործակցել Եվրասիա հիմնադրամի հետ: Դրանից միայն 2 տարի անց միջազգային կառույցները վարկավորման ծրագրերի շուրջ սկսեցին համագործակցել այլ հայկական բանկերի հետ:

Այսօր «Անելիք Բանկը» համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ` գրեթե բոլոր վարկային ծրագրերի շուրջ, որոնք գործում են Հայաստանում, մասնավորապես` EBRD-ի, KFW բանկի, Ասիական Զարգացման Բանկի, Եվրասիական Զարգացման Բանկի, Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի և մի շարք այլ միջազգային կառույցների հետ:

2010 թվականին EBRD-ի և ARMSEFF-ի հետ համատեղ կարողացանք ստեղծել վարկային պրոդուկտ, որը հնարավորություն է տալիս մեր արտադրական ձեռնարկություններին և գործարարներին  այդ ծրագրի շրջանակներում ստանալ  վարկեր էներգախնայողական համակարգերի ներդրման համար, ինչը նրանց կդարձնի ավելի մրցունակ: Առաջինն ընդգրկվելով այս ծրագրի մեջ` վստահ ենք, որ իրականացնելով այն` կնպաստենք երկրում էներգետիկայի վերականգնմանն ու զարգացմանը և ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

–  Անելիք Բանկն առաջինն էր, որ սկսեց ակտիվորեն զբաղվել դրամական փոխադրումներով: Նախորդ տարիների համեմատ ինչպե՞ս փոփոխվեց դրամական փոխադրումների ծավալը 2008-2010 թվականներին:

–  «Անելիք Բանկը» Հայաստանում գործող բանկերի մեջ միակ բանկն է, որն ունի սեփական  նշանակալից դրամական փոխադրումների «Անելիք» համակարգը: Այդ համակարգը ստեղծվել է 1996 թվականին «Անելիք Բանկի» կողմից և համակարգի կենտրոնն է ընտրվել Մոսկվայում գործող «Անելիք Ռու» դուստր Բանկը: Ըստ իս «Անելիք» համակարգը 1996-2003 թվականներին կատարել է շատ մեծ ծավալի հայրենանվեր աշխատանք, որի մասին կարող են փաստել տասնյակ հազարավոր մարդիկ: Այդ ժամանակահատվածում «Անելիք» համակարգը հնարավորություն տվեց մարդկանց գումարներ փոխանցել Հայաստան, օգնել իրենց հարազատներին, թև ու թիկունք լինել հայրենիքին: Այս փաստը ես շատ եմ կարևորում:

Այսօր «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով փոխանցումներ է իրականացնում  աշխարհի ավելի քան 90 երկրի 63,000 սպասարկման կետերից:

Ինչ վերաբերում է 2008-2009 թվականներին փոխադրումների ծավալին, ապա ոչ միայն «Անելիք»  համակարգի, այլ նաև մնացած բոլոր դրամական փոխադրումներ իրականացնող համակարգերի մոտ նկատվել է փոխադրվող գումարների ծավալի նվազում, ինչը պայմանավորված էր ճգնաժամով:

2010 թվականը այդ առումով «Անելիք» համակարգի համար դարձավ կայունացման տարի:

–  Պրն. Ճզմաչյան, որպես Հայաստանի բանկային համակարգի ամենաստաժավոր ղեկավար` ինչպե՞ս եք գնահատում 2010 թվականը ամբողջ բանկային համակարգի համար:

– Ինչ խոսք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների տեսանկյունից շատ բարդ տարի էր: Բայց չնայած դրան սառույցը տեղից շարժվեց` նկատվեցին դրական տեղաշարժեր 2008-2009 թվականների ցուցանիշների համեմատ:    

Այդ տարիները ծանր եղան ոչ այնքան բանկային համակարգի համար, որքան մեր տնտեսության համար:

2010 թվականի որոշակի փոքր հաջողությունները թույլ են տալիս կանխատեսել, որ 2011-2012 թվականները լինելու են տնտեսության կայունացման և վերականգնման  տարիներ:

– Ինչպե՞ս եք գնահատում Անելիք Բանկի դիրքը բանկային համակարգում:

– Առաջին հայկական բանկերը սկսեցին ստեղծվել  1990 թվականից, դրանց շարքերում էր նաև «Անելիք Բանկը»: Այդ օրերից մինչ այսօր նկատվում է նրանց քանակի աճ: Աճի այդ տենդենցը շատ բարձր եմ գնահատում, որովհետև քանակի ավելացմանը զուգընթաց մեծանում է մրցակցությունը, ինչը բերում է նոր բանկային պրոդուկտների ստեղծմանն ու բարձր որակով սպասարկմանը:

«Անելիք Բանկին» տեսնում եմ Հայաստանյան բանկերի լավագույն տասնյակում որպես կայուն և վստահելի բանկ:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2011 թվականից:

–  Ինչպես արդեն նշեցի 2011 թվականը, պետք է լինի վերականգնման և կայունացման տարի, իսկ դրա համար մենք բոլորս պետք է աշխատենք նվիրումով: Ունենալով հմուտ և բանիմաց աշխատակիցներ, հավատարիմ գործընկերներ ու լավ հաճախորդներ` մենք վստահ ենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում 2011 թվականին հաջորդող տարիները կլինեն հաջողությունների և ձեռքբերումների տարիներ ոչ միայն «Անելիք Բանկի», այլ նաև ամբողջ Հայաստանի համար:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41