Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
26/07/2011 15:27
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՐՋԻ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Յունիբանկն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված  մայրաքաղաքի բարեկարգման մեծածավալ ծրագրին: Բանկը ֆինանսական աջակցություն` 15 մլն դրամ  է տրամադրել Կիևյան կամրջի լուսավորման աշխատանքների իրականացման  համար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` կամրջի երկկողմանի վառ լուսավորումը ոչ միայն կնպաստի անվտանգ երթևեկությանը, այլև գեղագիտական նոր տեսք կհաղորդի 375մ երկարություն, 27մ լայնություն և 60մ բարձրություն  ունեցող կառույցին:

Ինչպես նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը, Բանկը որպես «կորպորատիվ քաղաքացի» ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքի սոցիալ-հասարակական կյանքին: «Ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռվել մեր ավանդը ևս ներդնելու  մայրաքաղաքի բարեկարգման գործում: Կիևյան կամուրջն այն յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է, որը նաև պետք է ներկայանալի տեսք ունենա: Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում կամրջի երկու կողմերում կտեղադրվի ժամանակակից և գեղեցիկ լուսավորություն»,- ասել է Վ.Աթայանը: Յունիբանկը պատրաստ է առաջիկայում ևս իր աջակցությունը բերել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկված`  քաղաքի բարեկարգման արդիական ծրագրի իրականացմանը:      

Ինչպես նշվում է Յունիբանկի պաշտոնական հայտարարության մեջ` սոցիալական և մշակութային միջոցառումները մշտապես եղել են Յունիբանկի ուշադրության ներքո: Վերջերս Բանկը 3 մլն դրամի ֆինանսական օգնություն տրամադրեց Երևանի Լ.Ն.Տոլստոյի անվան N128 հիմնական դպրոցի   ուսումնական դասասենյակի վերակառուցման և կահավորման համար: Շարունակվում է համագործակցությունն Ավետիք Իսահակյանի անվան   կենտրոնական գրադարանի հետ: Յունիբանկն ակտիվորեն մասնակցում է «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական ծրագրերին: Մեծ ուշադրություն է հատկացվում սպորտային միջոցառումներին, հատկապես` մանկական սպորտի զարգացմանը: Բանկը ֆինանսական աջակցություն է տրամադրել 13-14 տարեկան մարզիկների միջև սամբոյի հանրապետական ընտրական մրցաշարի և միջազգային թիմային մրցաշարի եզրափակչի անցկացման համար: Մրցույթները կայանալու են այս տարվա հուլիս և հոկտեմբեր ամիսներին` Երևանում և Մոսկվայում: 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12