Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ
23/05/2011 11:03
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագիրը ներկայացվել է Երիտասարդների կարիերայի տոնավաճառում: Այն կազմակերպել է Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Բրիտանական խորհրդի և ՙԳլոբալ զարգացումներ՚ կազմակերպության աջակցությամբ: Տոնավաճառը կազմակերպվել է մայիսի 22-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Տոնավաճառն ուսանողությանը ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը, նպատակ ունենալով խրախուսել ուսումնական հաստատությունների և բիզնեսի միջև համագործակցությունը, տեղեկացնել, թե որոնք են  շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, առաջարկել «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման ևս մեկ ուղի, խրախուսել պետական, մասնավոր և հասարակական սեկտորի ներկայացուցիչներին` կրթական նոր նախաձեռնություններ ներկայացնելու հարցում:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորի Կարիերայի զարգացման ծրագիրը մշակվել է բիզնեսի և բարձրագույն կրթական հաստատությունների միջև կապի շարունակականության և տարբեր ոլորտների աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան` ուսանողների համար մասնագիտական զարգացման հեռանկար ապահովելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները. գործնական դասընթացներ և մասնագիտական պրակտիկա` ընկերության համապատասխան վարչություններում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, Բաց դռների օրեր, դասախոսություններ Հայաստանի բուհերում, սեմինարներ, տարբեր բնագավառներում մրցույթների կազմակերպում, ավագ դասարանների դպրոցականների համար մասնագիտական կողմնորոշմանն ուղղված հանդիպումների կազմակերպում, ՀՀ կրթության և գիտության նախարարության, բազմաթիվ հասարակական կազմակերպությունների հետ ուսումնական համատեղ ծրագրերի իրականացում և շատ ավելին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է ներդրում կատարել երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերում` նպատակ ունենալով աջակցել երիտասարդների մասնագիտացմանը, նպաստել նրանց կատարելագործմանն ու կյանքում իրենց տեղը գտնելուն: Կարիերայի զարգացման ծրագրի շնորհիվ, ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ, աշխատանքային հմտությունները կիրառել և զարգացնել  իրական միջավայրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը և փոխգործակցության  հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 30 բուհերի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել և դասախոսել է ոչ միայն Հայաստանի բուհերում, այլև արտերկրի բուհերում: Մասնավորապես` Լիբանանի և ԱՄՆ կրթօջախներում, Մոսկվայի ՙՍկոլկովո՚ բիզնեսի բարձրագույն դպրոցում:

Բուհերում դասախոսությամբ են հանդես եկել նաև  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները: Նրանք ուսանողությանը գիտելիքներ և հմտություններ են ներկայացրել հաշվողական տեխնիկայի, վճարների հավաքագրման, որակի կառավարման, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, իրավունքի, մարքեթինգի, շուկայի հետազոտման, հասարակայնության հետ կապերի և այլ ոլորտների վերաբերյալ: Այդ մասնագիտական դասախոսություններն ունկնդրել է ավելի քան 500 ուսանող:

Ավելի քան 150 ուսանող օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մեկ այլ հոգածությունից: Ընկերությունը նրանց օգնում տարեկան ուսման վարձավճարների վճարման հարցում` ընդհուպ մինչև բուհն ավարտելը: Շահառուների թվում հատուկ կարիքներով և սոցիալական դժվարին պայմաններում հայտնված ուսանողներ են:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը  հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02