
«ԱՌՑԱՆՑ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ». ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` «Առցանց տեսախցիկներ Երևանում» ծառայությունը, որի միջոցով կարելի է Երևանի տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետևել մայրաքաղաքի իրադարձություններին` անմիջապես հեռախոսի էկրանից:
Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժինը և ընտրել Երևանում տեղադրված ցանկացած տեսախցիկի հղումը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ներկայացվող այս նոր ծառայությունից օգտվելիս օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած: