ՎՏԲ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ռուսական ՎՏԲ բանկը, տիեզերական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում, շարունակում է ֆինանսավորել «Կրասնոյարսկի սարքաշինական գործարան» ԲԲԸ-ի գործունեությունը:
2009 թվականի երրորդ եռամսյակում կնքվել են վարկավորման երկկորղ պայմանագրեր, որոնց շրջանակներում բանկը «Կրասնոյարսկի սարքաշինական գործարան» ԲԲԸ-ին կտրամադրի 1.24 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ վարկ, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ստորագրված երկու համաձայնագրերով նախատեսված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 530 մլն ռուբլի: