Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
WHITEHALL-Ը ԴԱՐՁԵԼ Է GREAT VALLEY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ԲԱՑԱՌԻԿ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԸ
23/09/2010 15:21
Կիսվել

WHITEHALL-Ը ԴԱՐՁԵԼ Է GREAT VALLEY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐԸ

Great Valley ընկերությունը` հայկական կոնյակի հիմնական արտադրողներից մեկը, պայմանագիր է ստորագրել Whitehall ընկերությունների խմբի հետ, որը դարձել է իր հայաստանյան գործընկերոջ արտադրանքի բացառիկ ներմուծողը և դիստրիբյուտորը:

Ինչպես տեղեկացնում են «Բիզնես 24»-ին` Whitehall-ի 2011թ. ծրագրերում է հասնել Great Valley-ի կոնյակների իրացմանը 2,1 մլն շիշ (1,5 մլն լիտր) չափով, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի ռուսական շուկայի 10%-ին: Երկարաժամկետ հեռանկարում Whitehall-ը ծրագրում է մուտք գործել առաջատարների եռյակ և զբաղեցնել այս շուկայի 25%-ից ավելին: Կոնյակները կվաճառվեն Ռուսաստանում երկու մականշումներով` Great Valley 500-ից 2000 ռուբլի արժողությամբ մեկ շշի համար և ՙԱրքա Տիգրան՚` սկսած 2000 ռուբլուց: Արդեն այսօր Great Valley-ի  կոնյակները վաճառվում են ռուսաստանյան այնպիսի խոշոր առևտրային ցանցերում, ինչպես X5 Retail Group և Metro Cash&Carry:

Whitehall  ընկերությունը Ռուսաստանում ՙպրեմիում՚ կարգի ալկոհոլային արտադրանքի և գինիների առաջատար ներմուծողն է և մատակարարը: Երկար տարիներ ընկերության պորտֆելում են այնպիսի հռչակավոր բրենդեր, ինչպես Hennessy կոնյակը, Dom Perignon, Moet & Chandon и Veuve Cliquot շամպայն գինիները, Jose Cuervo թեքիլան, Glenmorangie վիսկին և այլք: Whitehall  ունի նաև սեփական բրենդերը` աշխարհում առաջին և միակ  վինտաժ Kauffman օղին և ՙՀրեական ստանդարտ՚ օղին:

Great Valley ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.: Նրա կոնյակները շշալցվում են Արտաշատի հայտնի կոնյակի գործարանում: Great Valley և «Արքա Տիգրան» կոնյակների բոլոր ինքնօրինակ տեսակների ստեղծողն է Ռոբերտ Ազարյանը, որը Հայաստանում և Ռուսաստանում ամենահարգված և տիտղոսակիր մասնագետն է:

Whitehall ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Եվգենի Պոլիշչուկը փաստում է. «Great Valley-ի բրենդերը տասնամյակից ավելի ծանոթ են ռուսաստանյան սպառողին և կարողացել են նվաճել նրա վստահությունը: Մենք նրանց մեջ տեսնում ենք մեծ ներուժ և լիահույս ենք մեր ծրագրերի իրագործման առումով»:

Great Valley-ի արտադրության կազմակերպման բարձր մակարդակն ապացուցված է որակի կառավարման համակարգի  միջազգային ISO 9001 ստանդարտի հավաստագրով: Արտադրության, արտահանման և վաճառքի ծավալներով Great Valley-ին գրավում է Հայաստանում առաջատար դիրքերից մեկը: Նրա արտադրանքի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստան, ինչպես նաև ԱՄՆ, Եվրոպայի և ԱՊՀ երկրներ: Great Valley կոնյակները նվաճել են ավելի քան 250 պարգևներ ազգային և միջազգային մրցույթներում: Ընկերությունը գործուն մասնակցում է Հայաստանում խաղողագործության վերածնման ծրագրին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52