Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ինչպես է գործում ByBit էկոհամակարգը. տեսանյութ
27/05/2022 15:16
Կիսվել

Ինչպես է գործում ByBit էկոհամակարգը. տեսանյութ

ByBit կրիպտոբորսայի առցանց համայնքի պատասխանատու և ուսումնական բաժնի ղեկավար Սերգեյ Միրինիչևն ուսումնական տեսանյութի միջոցով ներկայացնում է ByBit առաջատար կրիպտո էկոհամակարգը, որը դերեվատիվների առևտրի ծավալներով աշխարհի առաջատար 4 կրիպտոբորսաների շարքում է։

Իրացվելիություն, Տեխնոլոգիական համակարգերի կայունություն, Անվտանգություն, 24/7 աջակցության հնարավորություն, ահա ByBit-ի մի քանի առանցքային բնութագրիչներ։

Նախապես Սերգեյը ներկայացնում է կրիպտոբորսաների և կրիպտոհամակարգերի անցած ճանապարհը` բացատրելով առաջին և երրորդ սերունդների կրիպտոբորսաների տարբերությունը։ Խոսելով ժամանակակից կրիպտոբորսաների մասին նա օրինակ է բերում ByBit-ը, որտեղ գործում են միանգամից 4 ենթահարթակ. Թրեյդինգ, NFT, հավելյալ շահույթ՝ Սթեյքինգ, նոր նախագծեր՝ Launchpad և այլն: Նշվում է նաև, որ ժամանակակից կրիպտոբորսաներն անհնար ա պետկերացնել առանց մոբայլ հավելվածների և եթե որևէ հարթակ հավելված չունի, ապա պետք է մտածել, արդյոք նպատակահարմար է կրիպտոմիջոցները պահել նման հարթակում։

Խոսելով ByBit-ի թրեյդինգ հարթակի մասին Սերգեյը նշում է մի շարք առանձնահատկություններ։ Սկզբում նա հիշատակում է WSOT թրեյդերների մրցույթի մասին, որի մրցանակային ֆոնդն անցյալ տարի կազմել է 200 BTC: Մրցույթն անց է կացվում ամեն տարի՝ մայիսի վերջին։ Հաջորդիվ նշվում է իրացվելիության և նվազագույն սպրեդի մասին։ Առավելությունների շարքում հիշատակվում է նաև հաճախորդների աջակցության շուրջօրյա համակարգը, որը հասանելի է նաև ռուսերեն լեզվով։ Առավելություն է դիտարկվում նաև այն, որ հարթակն ունի մի շարք հանրահայտ գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը առավել վստահելի է դարձնում հարթակը։

ByBit NFT առ ու վաճառքի հարթակի հետ կապված ներկայացվում են առավել պահանջված NFT հավաքածուները։

Նոր կրիպտոարժույթներ և թոքեններ ձեռք բերելու Launchpad և Pool ենթահարթակները ներկայացնելիս Սերգեյը բերում է առավել մեծ շահութաբերություն արձանագրած արժույթների օրինակները։

Web 3.0-ի կարևորագույն բաղադրիչներից են նաև մետատիեզերքները, ByBit-ում հասանելի է մի շարք play to earn (P2E) նախագծեր։

Bybit-ում գործում են նաև շահույթ ստանալ այլ հնարավորություններ, դրանցից մեկն էլ սթեյքինգն է, ինչը համապատասխան թվային արժույթով ներդրում կատարելու արդյունքում բերում է որոշակի տոկոսներ։ ByBit-ում հնարավերություն կա նաև իրականացնելու երկարժույթ ներդրումներ, ինչը նույնպես շատ հետաքրքիր գործիք է։

Այլ հետաքրքիր գործիքների և ByBit կրիպտոհարթակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն համար կարող եք դիտել տեսանյութը։

ByBit-ը մշտապես կապի մեջ է օգտատերերի հետ։ Գործում է բլոգ, որտեղ հրապարակվում են վերլուժություններ և էքսկլյուզիվ ակնարկներ կրիպտոաշխարհի իրադարձությունների վերաբերյալ։ Թրեյդերների համար գործարկվել են նաև առցանց ակտիվ համայնքներ՝  Telegram, Twitter և Vkontakte հարթակներում։ ByBit-ը նաև ակտիվ է սոցիալական հարթակներում, գործում են մի շարք հնարավորություններ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ հարթակի լուրերին։ Telegram BybitRussian, Twitter BybitRussia , Vkontekte bybit , Youtube ByBit

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28