Կրիպտո

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հազարավոր թոքեններ մոտակա ժամանակներում վերացման ռիսկի տակ են. Կրիպտո՝ ByBit-ի հետ
16/06/2022 08:45
Կիսվել

Հազարավոր թոքեններ մոտակա ժամանակներում վերացման ռիսկի տակ են. Կրիպտո՝ ByBit-ի հետ

Կրիպտոշուկայի մասնակիցները ենթադրում են, որ մոտակա ժամանակներում այն կկորցնի հազարավոր թոքեններ։ Ի՞նչը կարող է լինել նման զանգվածային կորստի պատճառ և որքանո՞վ է իրատեսական այդ վատատեսական կանխատեսումը։

Գորշ կանխատեսումներ

Հիմա կրիպտոշուկայում շրջանառվում է ավելի քան 10 հազար կրիպտոարժույթ՝ 1,2 տրիլիոն դոլար ընդհանուր կապիտալիզացիայով։ Շուկայի կտրուկ անկման պայմաններում, երբ բիթքոինը նվազել է 30 հազար դոլարի նշաձողից ցածր, մասնակիցներն ու փորձագետները չեն բացառում հավանականությունը, որ մոտակա տարիների ընթացքում կկորցնեն հարյուրից հազար թվային ակտիվներ։

Միևնույն ժամանակ, շուկայի ընդհանուր շտկումից բացի, կրիպտոարժութային շուկայում բացասական ազդեցություն է թողել նաև դոլարի նկատմամբ կապի կորուստը և UST սթեյբլքոինների գնանշումների հետագա անկումը, ինչպես նաև Luna-ի փլուզումը, որոնք գործարկվել են Terra-ի կրիպտոնախագծի կողմից։ UST-ն համարվում էր բավականին հուսալի և հաջողակ, բայց հանկարծ ցույց տվեց իր սնանկությունը։ Արդյունքում շուկայի մասնակիցները սկսեցին մտածել, որ այժմ կրկնվում է 2000-ականների սկզբի dot-com-երի պայթած պղպջակը։ Այդ շրջանում սնանկ էին ճանաչվել միլիոնավոր ինտերնետ-ստարտափներ։

Bybit

Առանձնացնելով ընդհանուր մտավախությունները, Ripple ֆինթեք ընկերության ղեկավար Բրեդ Գարլինգհաուսը կանխատեսում է, որ շուկայում շուտով կգոյատևեն միայն մի քանի տասնյակ կրիպտոարժույթներ։

Բիթքոինի ծրագրավորող Պիտեր Տոդը վերջերս կիսվել է կարծիքով, որ թվային արժույթների մեծամասնությունը անօգուտ են, դրանց թվին դասելով նաև XRP-ին, որը Ripple-ի կողմից թողարկված թոքեն է։ Նա կարծում է, որ այդ ալտքոինը սեփականատերերին իրական իրավունքներ չի տալիս, ուստի իր միակ նպատակը ընկերության ղեկավարին հարստացնելն է։

Ո՞վ կգոյատևի

Կրիպտոնախագծերի այժմյան բազմազանության և դրանց հաճախակի ձախողումների պայմաններում անկումային շուկայում թվային արժույթների քանակի կտրուկ կրճատումը բավականին իրատեսական է թվում։ Այս իրավիճակում հարց է ծագում. «Ո՞վ կգոյատևի»։ Փորձագետների կարծիքը միանշանակ չէ այս հարցում։

Այսպիսով, Guggenheim-ի ներդրումային տնօրեն Սքոթ Մայներդը կարծում է, որ կրիպտոարժույթների մեծամասնությունը շուտով ընդհանրապես կանհետանան շուկայից, և կմնան միայն այնպիսի հսկաներ, ինչպիսիք են բիթքոինը և էթերիումը։

Ripple-ից Գարլինգհաուսը կարծում է, որ նախագծեր ավելի շատ կմնան, բայց դրանց կենսունակության հիմնական գործոնը կլինի մասշտաբայնությունը։ Միևնույն ժամանակ, աշխարհում կհայտնվեն բազմաթիվ նոր հնարավորություններ բլոքչեյն տեխնոլոգիայի օգտագործման համար։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կրիպտոարժույթների մի մասը իսկապես կհեռանա շուկայից և կմնան միայն խոշոր նախագծերը։ Բայց դժվար թե այս արդյունքը կլինի իսկապես քննադատելի, և գոնե մի քանի հազար թվային ակտիվներ հավանաբար կշարունակեն գործել։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88