OKX կրիպտոբորսան կհովանավորի «Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանում
Բիթքոին-բորսա OKX-ը հայտարարել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) ֆուտբոլային ակումբի՝ Մանչեսթեր Սիթիի հետ 2022-2023 մրցաշրջանի հովանավորչական համաձայնագրի մասին:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ գործարքը ներառում է OKX-ի լոգոն ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի մարզչական համազգեստի և իրերի վրա:
Համագործակցության շրջանակներում փողոցային նկարիչ Akse P19-ը և Global Street Art-ը կստեղծեն թիմի հայտնի ֆուտբոլիստներով չորս աշխատանք և կտարածեն դրանք ամբողջ Մանչեսթերում:
Ակումբի երկրպագուները, ովքեր կգտնեն պատկերները, կկարողանան սկանավորել QR կոդերը՝ OKX Hospitality Box-ին անդամակցելու հնարավորություն ստանալու համար:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 և Անգլիայի 6 Գավաթների մրցանակակիր է։ Նոր մրցաշրջանում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը կհզորացնի թիմը։
2021 թվականի վերջին «Մանչեսթեր Սիթին» հրաժարվեց 3Key կրիպտո նախագծի հետ համաձայնեցված համագործակցությունից, քանի որ հանրության մոտ մի շարք հարցեր էին ծագել ապագա գործընկերոջ հետ կապված։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը բազմամյա հովանավորչական պայմանագիր է կնքել Tezos բլոքչեյն հարթակի հետ։
Մայիսին «Չելսի» Պրեմիեր լիգայի թիմը համաձայնել է համագործակցել WhaleFin-ի՝ կրիպտոարժույթների առևտրի և վարկավորման հարթակի հետ:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։
ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։
Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։