Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հաքերները 1 տարվա ընթացքում գողացել են ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ NFT. Կրիպտո՝ Bybit-ի հետ
29/08/2022 14:28
Կիսվել

Հաքերները 1 տարվա ընթացքում գողացել են ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ NFT. Կրիպտո՝ Bybit-ի հետ

2021թ. հուլիսից մինչև 2022թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հաղորդվել է ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ NFT գողությունների մասին՝ միջինում 300,000 դոլար յուրաքանչյուր հարձակման համար, ասվում է Elliptic-ի բլոկչեյն վերլուծաբանների ուսումնասիրության մեջ: Թոքենների մեծ մասը (4647 թոքեն) գողացվել է 2022թ. հուլիսին։

Միայն այս տարվա գարնանը հաքերները գողացել են ավելի քան 56 մլն դոլար արժողությամբ NFT-ներ, հունիս-հուլիս ամիսներին գողացված թոքենների ընդհանուր արժեքը նվազել է, սակայն գողությունների թիվը աճել է։

Վերլուծաբանները նշում են, որ հավանական է, որ թանկարժեք NFT-ների սեփականատերերը «թաքցնում են» իրենց ակտիվները շուկայի անկման պատճառով և այնքան էլ ակտիվ չեն ներգրավված նոր նախագծերում, որոնք ավելի խոցելի են խարդախությունների համար:

Ըստ Elliptic-ի՝ գողացված ամենաթանկ NFT-ն Cryptopank հավաքածուից էր՝ 490,000 դոլար արժողությամբ 2021թ. նոյեմբերին գողանալու պահին: Իսկ 2021թ. դեկտեմբերին խաբեբաները կարողացան մեկ անձից 2,1 մլն դոլար արժողությամբ թոփ հավաքածուներին պատկանող 16 NFT գողանալ:

Հաքերները շարունակում են օգտագործել տարբեր խարդախություններ NFT-ներ գողանալու համար: Ամենից հաճախ հարձակվողները օգտագործել են ֆիշինգի հղումներ, կեղծ կայքեր և էջեր սոցիալական ցանցերում, ինչպես նաև հայտնի NFT հավաքածուներից իբր անվճար դրոփեր:

Մայիսի վերջին հաքերները կոտրել են թվային նկարիչ և NFT հայտնի արտիստ Մայք Ուինքելմանի էջը, որը կոչվում է Beeple: Հարձակման արդյունքում հաքերները գողացել են 438,000 դոլար արժողությամբ NFT-ներ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11