Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Չանպեն Չժաո․ Binance-ը կարող է ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսել 2022 թվականի գործարքների վրա
14/10/2022 17:40
Կիսվել

Չանպեն Չժաո․ Binance-ը կարող է ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսել 2022 թվականի գործարքների վրա

Binance-ի ղեկավար Չանպեն Չժաոն Bloomberg-ին պատմել է բիթքոինի բորսայի պլանների մասին՝ 2022 թվականին կրիպտո ոլորտի ընկերությունների ներդրումներին և ձեռքբերումներին ավելի քան 1 միլիարդ դոլար հատկացնելու համար:

«Վերջին ամիսներին մենք հետևում ենք շատ վարկատուների, քանի որ հենց այստեղ են [այս հատվածում] բոլոր խնդիրները: Նրանցից շատերը պարզապես վերցնում են օգտատիրոջ գումարն ու տալիս ուրիշին։ Սրա մեջ առանձնահատուկ արժեք չկա: Այդ պարագայում ի՞նչ կարելի է ձեռք բերել։ Մենք ցանկանում ենք տեսնել իրական արտադրանքը, որն օգտագործվում է մարդկանց կողմից», – բացատրել է նա:

Binance-ը 2022 թվականին արդեն իսկ իրականացրել է 325 միլիոն դոլարի 67 նախագծեր՝ անցյալ տարի 140 միլիոն դոլարից հասնելով 73 ընկերության, ասել է Չժաոն: Այս ցուցանիշը չի ներառում Forbes-ում 200 միլիոն դոլարի ներդրումը և 500 միլիոն դոլարի ֆինանսավորումը Իլոն Մասքին՝ Twitter-ը ձեռք բերելու համար։

Binance-ի գործադիր տնօրենը նաև ասաց, որ ընկերությունը շահութաբեր է մնացել 2022 թվականին, սակայն կոնկրետ արդյունքների մասին չի մանրամասնել։

«Արջային ցիկլի ընթացքում մենք կտեսնենք շուկայի ավելի մեծ կոնսոլիդաիա: Կան բազմաթիվ ռիսկեր և շատ ցավոտ կողմեր, բայց նաև շատ հնարավորություններ»,- ասել է Չժաոն։

Նա հավելել է, որ կորպորացիան ունի 7 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ և 30 աշխատակիցներից բաղկացած միաձուլումների ու ձեռքբերումների թիմ:

Հիշեցնենք, որ հունիսին Չժաոն խոստացել էր օգնել կրիպտոարժույթի «լավ» նախագծերին հաղթահարել ճգնաժամը: Նրա խոսքով, ավելի թույլ ընկերություններին ու ապրանքներին կփոխարինեն ավելի հաջողակները, և, հետևաբար, դրանք փրկելու կարիք չկա։

Հուլիսին Binance-ի գործադիր տնօրենը պարզել է, որ բիթքոինի փոխանակումը «փրկարարական բանակցությունների» մեջ է ավելի քան 50 ընկերությունների հետ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52