Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ներկայացվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում միակ կրթական ծրագիրը
16/04/2024 14:15
Կիսվել

Ներկայացվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում միակ կրթական ծրագիրը

Հանրությանը ներկայացվել է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը։ Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը և Web3 Հայաստան հիմնադրամը հայտարարեցին բացառիկ կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։ Նրանք քննարկեցին բլոկչեյն տեխնոլոգիաները կրթական ասպարեզում ինտեգրելու ռազմավարական նշանակությունը և ակնկալվող ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Ռեկտոր Գոռ Վարդանյանն իր ոգևորությունն է հայտնել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել կրթական ոլորտում առաջամարտիկ։

Fastex

«Մենք այսօր արձանագրում ենք երկու հաջողություն։ Համալսարանը Web3 Հայաստան հիմնադրամի հետ կարողացավ իրականություն դարձնել Բլոկչեյն և Արհեստական բանականություն դասընթացները։ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը ոչ միայն ուսանողների համար ապահովեց նոր գիտելիքներ, այլև մասնագիտական աշխատանք գտնելու, վերաորակավորվելու և մրցունակ լինելու հնարավորություն։ Երկրորդը, մենք կարողացանք ծրագրի կենսունակությունը ապահովել և ներդնել նոր մասնագիտական կրթական ծրագիր՝ «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ»։ Երկար չարչարվելու, բովանդակություն գեներացնելու շրջանակում ունեցանք ծրագիր, ստացանք լիցենզիան և այսօր արձանագրում ենք, որ այն առաջին բակալավրի որակավորում տվող կրթական ծրագրն է։ Այս ոլորտում դիպլոմավորված մասնագետներ ստեղծելու ծրագրեր դեռևս աշխարհում չկան»,-նշեց ռեկտորը։

Արտյոմ Հարությունյան էլ իր հերթին ընդգծեց. «Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մենք կամրջում ենք տեսական գիտելիքների և գործնական կիրառման միջև ընկած անջրպետը: Մեր հիմնադրամը՝ համագործակցելով Պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ զարգացնելու է նոր սերունդ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը: Համաշխարհային մասշտաբով «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը Հայաստանը կտեղավորի քարտեզի վրա՝ որպես թվային կրթության և նորարարության առաջատար»:

Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով և գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:

Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է 2024 թվականին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72