Կրիպտո

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Մասկը մերժել է OpenAI-ի համար կրիպտո թոքենի ստեղծման գաղափարը
18/11/2024 14:01
Կիսվել

Մասկը մերժել է OpenAI-ի համար կրիպտո թոքենի ստեղծման գաղափարը

2018-ի սկզբին Իլոն Մասկը մերժեց OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի՝ ստարտափի համար թոքեն գործարկելու առաջարկը։ Ըստ նորացված դատական ​​փաստաթղթերի՝ նա ռիսկեր էր տեսնում ընկերության հեղինակությանը վնասելու մեջ: Մասկը մերժեց այդ գաղափարը՝ ասելով, որ «դա կհանգեցնի վստահության հսկայական կորստի OpenAI-ի նկատմամբ»:

Փաստաբանները նշում են, որ առաջարկը գալիս է Մասկին համոզելու փորձից ամիսներ անց՝ փոխել ընկերության կորպորատիվ կառուցվածքը ոչ առևտրայինից դեպի առևտրային:

Օգոստոսի 5-ին Մասկը վերսկսեց OpenAI-ի դեմ հայցը՝ հայտարարելով, որ AI-ստարտափը և նրա երկու հիմնադիրներ Ալթմանը և Գրեգ Բրոքմանը խախտել են ընկերության հիմնադիր համաձայնագիրը՝ առևտրային շահերը վեր դասելով հանրային բարիքից:

«Ես այլևս չեմ ֆինանսավորի OpenAI-ին, քանի դեռ դուք հաստատակամ պարտավորություն չեք ստանձնել մնալու, այլապես ես պարզապես հիմար եմ, ով ըստ էության անվճար ֆինանսավորում է ստարտափին», – գրել է Մասկը Ալթմանին և Բրոքմանին այն ժամանակ:

Այնուհետև նրանք «մշակեցին պլան՝ վերափոխվելու առևտրային կազմակերպության՝ սեփական կապիտալը ներգրավելու համար», ասվում է փաստաթղթերում:

Fastex

Մասկը OpenAI-ի հիմնադիրներից է։ Նա հեռացավ ընկերությունից 2018 թվականին՝ դրա ղեկավարության շուրջ տարաձայնություններից հետո: Նախորդ դատական ​​գործերում նա պնդում էր, որ իրեն խաբել են ավելի քան 44 միլիոն դոլարով:

Փոփոխված փաստաթղթում ավելացվել են նոր մեղադրյալներ՝ Microsoft-ը, LinkedIn-ի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը և OpenAI-ի խորհրդի նախկին անդամ և Microsoft-ի փոխնախագահ Դի Թեմփլթոնը:

Հայցում ասվում է, որ OpenAI-ն «ակտիվորեն փորձում է վերացնել այնպիսի մրցակիցներին, ինչպիսին xAI-ն է՝ «ներդրողներից խոստումներ ստանալով նրանց չֆինանսավորելու մասին»:

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ OpenAI-ը Կալիֆորնիայի գլխավոր դատախազության հետ բանակցությունների սկզբնական փուլում է՝ իր կորպորատիվ կառուցվածքը կոմերցիոն բիզնեսի վերածելու հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ստարտափը հավաքել է 6․6 միլիարդ դոլար՝ 157 միլիարդ դոլար գնահատվելու դեպքում: Ընկերության բարձր արժեքը կախված էր կորպորատիվ կառուցվածքը փոխելու և ներդրողների համար շահույթի սահմանափակումները վերացնելու հնարավորությունից:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58