Կրիպտո

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
BlackRock-ի գործադիր տնօրենը հնարավոր է համարել բիթքոյնի 700,000 դոլարի հասնելը՝ ներդրումային հիմնադրամների շնորհիվ
23/01/2025 18:12
Կիսվել

BlackRock-ի գործադիր տնօրենը հնարավոր է համարել բիթքոյնի 700,000 դոլարի հասնելը՝ ներդրումային հիմնադրամների շնորհիվ

Բիթքոյնի գինը տեսականորեն կարող է աճել մինչև 700,000 դոլար, եթե համաշխարհային ներդրումային հիմնադրամներն իրենց պորտֆելների 2-5%-ը ներդնեն կրիպտոարժույթում, Դավոսում կայացած ֆորումի ժամանակ ասել է BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքը:

Ֆինքը նշել է, որ վերջին տարիներին ավելին իմանալով կրիպտոարժույթների շուկաների մասին, եկել է այն եզրակացության, որ այն «վախի արժույթ է» և կարող է օգտագործվել որպես հեջավորման գործիք: Ըստ Blackrock-ի ղեկավարի՝ ներդրողները, ովքեր վախենում են իրենց ազգային արժույթների արժեզրկումից, կարող են ներդրումներ կատարել բիթքոյնում, և այս ակտիվը նրանց թույլ կտա «հաղթահարել տեղական վախերը»:

Ֆինքը նախկինում թերահավատորեն էր վերաբերվում թվային ակտիվներին, և 2018-ին ասաց, որ BlackRock-ի հաճախորդները հետաքրքրված չեն կրիպտոարժույթներով, նշում է MarketWatch-ը: Այժմ, ելույթ ունենալով ֆորումում, Ֆինքն ասաց, որ ինքը բիթքոյնի «ուժեղ աջակիցն է» որպես ներդրումային միջոց: Միևնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ կրիպտոարժույթները խիստ անկայուն ակտիվ են, և նույնիսկ ցուլ շուկայի ժամանակ, այսինքն, երբ այն աճում է ավելի քան 20%-ով, բիթքոյնի 20-30% անկումը հազվադեպ չէ:

2024 թվականին BlackRock-ը գործարկեց բորսայական ֆոնդեր, որոնք ուղղակիորեն ներդրումներ են կատարում Bitcoin-ում և Ethereum-ում՝ iShares Bitcoin Trust և iShares Ethereum Trust: 2025 թվականի հունվարի 21-ին BlackRock-ն իր ETF-ի համար գնեց 662 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյններ, ինչը տարվա սկզբից ի վեր մեկ օրվա ընթացքում ամենամեծ գնումն էր, գրում է Bitcoin Magazine-ը:

Բիթքոյնը կտրուկ թանկացել է 2024 թվականի նոյեմբերից այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հաղթեց ԱՄՆ ընտրություններում, քանի որ նա հայտարարեց կրիպտոարժույթի կարգավորումները մեղմելու և բիթքոյնների ռազմավարական պահուստ ստեղծելու պլանների մասին: Հունվարի 20-ին Bitcoin-ի գինը առաջին անգամ գերազանցեց 109,000 դոլարը, բայց հետո փլուզվեց այն բանից հետո, երբ Թրամփը իր երդմնակալության ելույթում չկարողացավ հիշատակել կրիպտոարժույթները:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58